Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 12 » Ինչու՞ տեղի տվեցին Նիկոլ Փաշինյանի ներվերը
13:58
Ինչու՞ տեղի տվեցին Նիկոլ Փաշինյանի ներվերը


Մի երկու շաբաթ առաջ «Հայկական ժամանակի» լրագրող Անի Գեւորգյանը թողեց թերթը։ Անի Գեւորգյանը պատճառաբանել էր իր քայլը. «Արդեն մի քանի ամիս է, ինչ ընկերներիս ու մտերիմներիս մեծ մասը «ՀԺ» չի կարդում: Նրանց խոսքով, պատճառը այդ լրատվամիջոցի նկատմամբ հիասթափությունն է: Խոսակցությունները այս թեմայով ահանգնացան անցած շաբաթ «ՀԺ»-ում տեղ գտած հոդվածներից հետո: Ես երբևէ այս ամենի վերաբերյալ որևէ կարծիք չեմ հայտնել: Ես լռել եմ ու արել եմ իմ գործը: Բայց հիմա՝ այսօր, երբ արդեն «ՀԺ» եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմումս, ինձ թույլ կտամ ասել, որ այլևս հնարավոր չեմ համարել աշխատել այն լրատվամիջոցում, որի աշխատանքի նոր մեթոդները ինձ համար խորթ են, և ես չեմ ցանկանում պատաս- խանատվություն կրել այդ թերթում տեղ գտած որևէ հրապարակման համար» (17.12.2012): 

Քիչ ավելի ուշ թերթը թողեց նաև Լիզա Ճաղարյանը։ Նա որեւէ հայտարարություն չարեց, սակայն իմացողները գիտեն, որ պատճառն ակնհայտորեն նույնն է։

Մեր անդրադարձի առթը Նիկոլ Փաշնյանի այն անպարկեշտ արձանագրումն է, թե այս երկու լրագրողները թերթից դուրս են եկել, որովհետև ընդամենը 2-3 տարի է ինչ աշխատում են թերթում, մինչդեռ 8-14 տարի աշխատողները տեղում են։ Այսինքն, թե՝ կարճ աշխատողների խելքը, ի տարբերություն երկար աշխատողների, չի հասել, դրա համար են դուրս եկել։

Անիի ֆեյսբուքյան ընկերների բազմաթիվ արձագանքները ամբողջությամբ դրվատական էին, քաջալերական։ Ոմանք էլ խոստովանում են, որ վերջն ժամանակներս իրենք ևս այդ թերթը չեն կարդում։ Ի՞նչ է պատահել 2007 թվականից ի վեր շարժման գաղափարակից և շատերի սիրելի դարձած թերթի հետ։ Ի՞նչ հոդվածների մասին է խոսքը, որոնցով լցվել է շնորհալի լրագրողների համբերության բաժակը և նրանք դիմել են այս քայլին։ Այդպիսիք բազմաթիվ են վերջին 1 տարվա «ՀԺ» բազմաթիվ համարներում։ Բայց մենք դիտարկենք միայն Անի Գեորգյանի մատնանշած՝ դեկտեմբեր կեսերի դեպքերը։ 

Ա) («ՀԺ» 13.12.2012) «Բայցևայնպես, վարչախումբը խուճապի մեջ է, ռեժիմը քանդվում է, որովհետև առողջ ուժերը բաց կոչով դիմել են Լֆիկ Սամոյին և Նեմեց Ռուբոյին, բացատրելով, որ եթե Սերժ Սարգսյանը մնա Բաղրամյան 26-ում, իրենց բոմժ է դարձնելու: Ուստի, այս երկու հայաստանածին օլիգարխներին կոչ է արվում բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրա-կանացնել: Լֆիկն ու Նեմեցը խոստացել են առաջիկայում քաղաքական խորհրդակցությունների շարք սկսել»:

Թարգմանենք այս հատվածը ու տեսնենք թե ում է ուղղված հեգնանքը։

Վերջն հինգ տարվա քաղաքական կյանքին շատ թե քիչ մոտկից հետևողների համար դժվար չէ այտեղ տեսնել այն «բանալի բառերը», որոնք հասկանալի են դարձնում, թե ում է այն ուղղված։ «Բոմժ է դարձնելու» խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանին է, որ նա ժամանակին (2008թ. նախընտրական հանրահավաքներից մեկում) ասել է Գագիկ Ծառուկյանին որպես զգուշացում՝ եթե նա չմիանա Շարժմանը նրան բոմժ են դարձնելու։ «Հայաստանածին» բառը ընդհանրապես որևէ այլ մեկը չի օգտագործել, Առաջն նախագահը մի անգամ այդ բառով է բնորոշել ԲՀԿ-ն. «ԲՀԿ-ն հայաստանածին կուսակցություն է, բնականորեն ձեւավորված` ի տարբերություն Հանրապետական կուսակցության, որը 1998 թվականին ստեղծված իրավիճակի պայմաններում  օպորտունիստների կողմից ստեղծված մի բանդա էր, որը խնդիր դրեց տիրել իշխանությանը և տիրեց» (2011թ. հոկտեմբերի 1-ի ելույթ): Լևոն Տեր-Պետրոսյանն է ակնարկվում նաև «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» բառերով, որ նախագահը 2008թ. օգտագործել է՝ բնորոշելու համար համաժողովրդական շարժումը. «Մեր այսօրվա շարժումը հանդիսանում է բուրժուա-ժողովրդավարական հեղափոխություն, որը կոչված է ազատելու հանրությունն ու երկրի տնտեսությունը գործող ֆեոդալիզմի ճանկերից»։ (Լ. Տեր-Պետրոսյան, ելույթ 27.02.2008 հանրահավաքում)։ Այս ամենը վերջին մեկ տարում, ինչպես գիտենք, դեմ է եղել «Նիկոլի գծին»։ 

Բ) («ՀԺ» 14.12.2012) Վերջին 1 տարում և հատկապես վերջին ամիսներին «Հայկական ժամանակի» անխաթար քաղաքական գիծը եղել է հետեւյալը. ԲՀԿ-ի հետ պետք է բացառել որևէ համագործակցություն ընդդեմ ռեժմի, նրա և ՀՀԿ-ի մեջ ոչ մի տարբերություն ու հակասություն չկա, այս ամենը թատերական ներկայացում է, որը կավարտվի նրանով, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու, կտանի ընդդիմադիր ձայների մի մասը և դրանով (ինչպես Ա. Բաղդասարյանը 2008-ին) կօգնի Սերժ Սարգսյանին պահելու իշխանությունը։

Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն արեց թեկնածու չառաջադրելու ու որևէ թեկնածուի չպաշտպանելու հայտնի հայտարարությունը, պարզվեց, որ «ՀԺ»-ի (Ն. Փաշինյանի) քաղաքական կանխա- տեսումը սխալ է եղել։ Բայց «ՀԺ»-ն (Ն. Փաշինյանը) ոչ թե խոստովանում է դա, այլ միանգամից հրապարակ նետում նոր վարկած, այն է՝ «Տեր-Պետրոսյանը հույս ուներ, որ Կոնգրեսի աջակցությամբ Գագիկ Ծառուկյանը կհասնի նախագահի աթոռին: Հասկանալի է, որ նման պայմաններում, առանց Տեր-Պետրոսյանի հովանավորության, Ծառուկյանը չէր կարող ղեկավարել երկիրը՝ սրանից բխող հետևանքներով» («ՀԺ» 14.12.2012): Թարգմանենք. Լևոն Տեր-Պետրոսյանին է վերագրվում մի ոչ պատվաբեր ծրագիր՝ նախագահ դարձնել Գագիկ Ծառուկյանին և ստվերային ձեւով նրա միջոցով ղեկավարել երկիրը։

Բայց սա ամենը չէ. «Եվ ուրեմն, եթե Տեր-Պետրոսյանը մնա պրագմատիկ հաշվարկների տիրույթում, չի առաջադրի իր թեկնածությունը»։ «Եթե Տեր-Պետրոսյանը չի հաջողել սեփական անձից դուրս այլընտրանք ձևավորելու գործում, ուրեմն` ի՛նքը պետք է շարունակի կատարել այլընտրանքի իր դերակատարումը, նախապես իմանալով, որ դա կարող է վերածվել անձնական ֆիասկոյի… Բայց ռոմանտիկ հաշվարկի իմաստն այն է, որ այսպիսի բաների մասին այսպիսի իրավիճակներում պետք չէ մտածել, որովհետև դա միանշանակ բերում է ավելի մեծ ֆիասկոյի»: («ՀԺ», 14.12.2012)։ Այստեղ կարծես թե թարգմանելու բան էլ չկա. «ՀԺ»-ն իր ընթերցողն փորձում է համոզել, որ... առաջադրվելու դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը դատապարտված է «մեծ», իսկ չառաջադրվելու դեպքում «ավելի մեծ ֆիասկոյի»։ Իսկ ավելի ճիշտ՝ Ն. Փաշինյանը «ՀԺ»-ի դեմքով չարա- խնդալով այսպես է ասում, իսկ իր դեքով վերջն ամիսներին պնդում էր, որ Լևոն Տեր-պետրոսյանի առաջադրումը ճիշտ որոշում կլինի։ 

Գ) («Հժ», 15.12.2012) Այս համարում ՀԺ-ն մի սրտաճմլիկ խմբագրական էր դրել։ Առիթն, իբր, Կոնգրեսի ակտվստներից Եվա Ադամյանի՝ «դավայ դասվդանյա» արձագանքն էր ֆեյսբուքյան ինֆորմացաների մեջ Աշոտ Զաքարյանի արտագաղթելու տեղեկությանը։ Ահա, ի տարբերություն «անջիգյար» ակտիվիստի, ու նրան դատապարտելով, «ՀԺ»-ն Աշոտ Զաքարյանից ներողություն է խնդրում, մեծարում ու խնդրում է մնալ։ Բայց նաև, այս առթով դարձյալ հեգնախառն գրում է. «Աշոտ Զաքարյանն ըստ արժանվույնս  սրբազանությամբ չի սրբագործել սրբության սրբոցը։ Մենք, իհարկե, ընդունում ենք, որ Աշոտ Զաքարյանը մահացու մեղք է գործել, որովհետև իսկապես ըստ արժանվույնս սրբազանությամբ չի սրբագործել սրբության սրբոցը» («Հժ», 15.12.2012)։ 


Խառնիճաղանջ այս մտքը «թարգմանաբար»  նշանակում է. Կոնգրեսում բոլորը «սրբացնում են» նրա առաջնորդին («սրբության սրբոց» նրան նկատ ունեն), մինչդեռ Աշոտ Զաքարյանը նույն կերպ չի վարվել, անվերապահորեն չի հավատացել  նրան ինչպես բոլորը («ըստ արժանվույնս սրբազանությամբ չի սրբագործել սրբության սրբոցը»)։ Ահա դրա համար է, որ Կոնգրեսի ակտիվստ Եվա Ադամյանը նրա արտագաղթելու մասին լուրին սրտացավությամբ ու ափսոսանքով վերաբերելու փոխարեն քամահրական արձագանք է տվել։ Այսինքն՝ կրկին «ՀԺ»-ի թիրախը կրկին Լեւոն Տեր-Պետրոսյանն է։

* * *

Հանրապետության Հիմնադիր-նախագահի դեմ դեռ 1990 թվականից ի վեր բազմաթիվ կեղծ մեղադրանքներ են հարուցվել, մահացու մեղքեր վերագրվել, վերագրումներ են արվել։ Նրա իշխանության շրջանում ողջ դաշնակցական, ԱԺՄ-ական և այլ ընդդիմադիր մամուլը, 1998-ից հետո իշխանական ողջ քարոզչամեքեքան, 2007-իր հետո իշխանականին միացած «չեզոք» ու «անկախ» մամուլը, տարատեսակ վերլուծագանգեր, ՀՀԿ-անկանիկներ, նրանց բազմաբնույթ «հաճախորդներ» եւ այլն օրվա հացը վաստակել են նրան հայհոյելով։ Սակայն սրանցից և ոչ մեկը չի անցել մի սահման, այն է՝ չի համարձակվել նրան ծաղրել։ Ահա դա է արել Ն. Փաշինյանի «Հայկական ժամանակը» և դրա համար է, որ սիրված ու հարգված երկու լրագրողներ, նաև Հայ Ազգայն Կոնգրեսի ակտիվիստներ, չհանդուրժելով դա, թքել ու դուրս են եկել։ Այս ամենի մեջ եթե զարմանալի մի բան կա, ապա դա այն է, որ ոմանք դեռ շարունակում են «Հայկական ժամանակ» կարդալ։

* * *

Իսկ հիմա նաև մի բացատրություն, թե ինչպես է պատահում, որ Կոնգրեսի «շարքայն մի ակտիվիստ» կարող է Աշոտ Զաքարյանի նման «ոչ շարքայինին» ասել «դավայ դասվիդանյա»։ Ամեն մի «շարքային ակտիվիստ» նման արձագանքի համար ունի շատ հասկանալի, կարելի է ասել՝ խիստ անձնական ու արդարացի պատճառ։ Նա հինգ տարի ձյան, անձրևի քամու, արևի տակ ամենօրյա պայքար է մղել, հավատով մասնակցել բոլոր մեծ ու փոքր ակցիաներն, բախվել ոստիկանության հետ։ Նա հարյուրավորների թվում պայքարել է քաղբանտարկյալների, այդ թվում նաև Կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի ազատության համար, ուրախացել նրա ազատումով, հերոսացրել։ Նրա ու նրա նման շատերի կողքին իրեն ուժեղ է զգացել, հավատացել է նրանց, հավատացել է վերջնական հաղթանակն։ Հիմա, թեկուզ իրենից վաստակով բարձր, Աշոտ Զաքարյանը (կամ այդպսի որեւէ մեկը) դուրս է գալիս պայքարից, լքում է երկիրը։ Հասկանալի է չէ՞, որ ամեն մի նման փաստով պայքարը շարունակող ակտվիստը կարող է համարել, որ ինչ-որ չափով նվազում է այն նպատակին հասնելու հնարավորությունը, որին անմնացորդ նվիրել է իր վերջին 5 տարին։ Կարող է չէ՞ մտածել, որ դրանով վտանգվում է 5 տարվա իր անձնական վաստակը։ Հասկանալի է չէ՞, որ դա նրան, որ շարունակում է մնալ և պայքարել, նաև ինչ-որ չափով նեղսրտություն պիտի պատճառի։ Ամենօրյա պայքարի, բոլոր ակցաների մշտական մասնակցի համար յուրաքանչյուր նման կորուստ, ավելի քան բնական է չէ՞, որ կարող է հենց սառը արձագանք առաջացնել։ Եվ այդ վերաբերմունքը խիստ անձնական հիմք ունի յուրաքանչյուր ակտիվիստի համար։ Ուստև այն ոչ մի կապ չունի Կոնգրեսի առաջնորդին «չսրբագործելու»՝ չսրբացնելու հետ, ինչպես տգեղ ձևով փորձում է ներկայացնել «ՀԺ»-ն։ 

* * *

Ի՞նչ է պատահել, վերջն հաշվով ի՞նչն է խնդրի էությունը։
Վերեւում (Բ. կետում) արդեն ասացնք, թե վերջին տարում որն է եղել «ՀԺ»-ի հիմնական գիծը։ Դա սկսվեց այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր «քաղաքագիտական վերլուծությունը» ԲՀԿ-ի մասով։ Դրան հակադրված Արամ Սարգսյանը և Դավիթ Շահնազարյանը 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ տեսան, որ ակնհայտորեն առարկայանում է «քաղաքագտական վերլուծությունը», պաշտոնապես լքեցին Կոնգրեսը։ Նիկոլը որոշեց մնալ և իր վարքագիծը ներկայացնել որպես «այլ կարծիք ունենալու», «այլակարծության» ազատություն։ Իրականում խոսքը ոչ թե «այլակարծության», այլ «այլագործության» մասին է։ Ճիշտ այնպես, ինչպես Կռիլովի հայտնի առակում՝ կարապի, խեցգետնի, գայլաձկան և տեղից մինչ օրս չշարժված սայլի մասին։ Եվ ահա, երբ ԲՀԿ-ն ևս մի կարևոր քայլ արեց ռեժմի մաս չկազմելու, նրանից զատվելու ուղղությամբ հայտարարեց, որ չի պաշտպանելու որևէ թեկնածու (այսնքն՝ վերջնականապես պատռեց, դեն նետեց Սերժ Սարգսյանին պաշտպանելու թուղթը)։ Դրանով ևս մի փաստով առարկայացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունը, ինչից հետո տեղի տվեցին «ՀԺ»-ի (Ն. Փաշինյանի) ներվերը։ 
Ահա և ամբողջ պատմությունը։

Գրիգոր Բաղդասարյան


Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 2427 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Լիզա Ճաղարյան, Եվա Ադամյան, Աշոտ Զաքարյան, Գագիկ Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Անի Գևորգյան | - Վարկանիշ -: 2.3/3