Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 11 » Ար­տա­գաղ­թի գա­ղա­փա­րա­խո­սը
06:11
Ար­տա­գաղ­թի գա­ղա­փա­րա­խո­սը


Ար­տա­գաղ­թի գա­ղա­փա­րա­խո­սը

Այն փաս­տը, որ ար­տա­գաղ­թի, հայ­րե­նա­թո­ղու­թյան կազ­մա­կեր­պումն ու խթա­նու­մը ի սկզ­բա­նե եղել է ռո­բա-­սեր­ժա­կան ռե­ժի­մի գի­տակ­ց­ված ծրա­գի­րը, փաստ է ոչ մի­այն ար­ձա­նագր­ված թվե­րով, այ­լեւ Տիգ­րան Սարգս­յա­նի ցի­նիկ խոս­տո­վա­նու­թյամ­բ... Ամեն մի նմա­նօ­րի­նակ ծրա­գիր իրա­կա­նաց­նե­լը շատ ավե­լի դյու­րին է դառ­նում, երբ դրա հա­մար նա­եւ որո­շա­կի գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն է ստեղծ­վու­մ... Հաս­կա­նա­լի է, որ իշ­խա­նու­թյու­նը, որ­քան էլ շա­հագրգռ­ված դրա­նով, չէր կա­րող ար­տա­գաղ­թը խրա­խու­սող ո՞չ որեւ­է պաշ­տո­նա­կան փաս­տա­թուղթ ստեղ­ծել, ոչ էլ դրա քա­րոզն անել ան­մի­ջա­պես իրեն հետ նույ­նաց­վող լրատ­վա­մի­ջոց­նե­րո­վ... Արդ­յու­նա­վետ լի­նե­լու հա­մար այդ քա­րո­զը պետք էր անել ոչ իշ­խա­նա­կան, ան­գամ ընդ­դի­մա­դիր հա­մա­րում ու­նե­ցող լրատ­վա­մի­ջո­ցով, դա պետք էր անել շատ նուրբ, քո­ղարկ­ված, բայց նա­եւ հե­տեւ­ո­ղա­կան ու արդ­յու­նա­վե­տ... Վեր­ջին հաշ­վով՝ խոս­քը, ըստ էու­թյան, պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հա­վա­սա­րա­զոր մի հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին է... Դրա հա­մար ընտր­վել է «Առա­վո­տ» ­թեր­­թը­...

Ի տար­բե­րու­թյուն շատ այլ լրատ­­վա­մի­ջոց­նե­րի, «Առա­վո­տը­» ու­նի հս­տակ «քա­ղա­քա­կան գի­ծ»­... Այդ գի­ծը ան­խա­թար անց­նում է հատ­կա­պես գլ­խա­վոր խմ­բա­գիր Արամ Աբ­րա­համ­յա­նի հե­ղի­նա­կած խմ­բագ­րա­կան­նե­րո­վ... Բո­լոր այն դեպ­քե­րում, երբ նյու­թը վե­րա­բե­րում է երկ­րի ներ­քա­ղա­քա­կան կյան­քին, դրանք ու­նեն հե­տեւ­յալ կա­ղա­պա­րը. «Ոչ սրանք են մի բան, ոչ նախ­կին­ներն էին մի բան, ոչ էլ կա որեւ­է մե­կը, որ կա­րող է ա­վե­լի լա­վը լի­նե­լ»... Առա­ջին հա­յաց­քից թվում է ան­մեղ, նույ­նիսկ սր­տա­ցավ, նույ­նիսկ պա­հանջ­կո­տու­­թյան դիր­քե­րից, մար­դու նկատ­մամբ հո­գա­տար մի պն­դում... Իրա­կա­նում սա մի ամ­բողջ գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն է՝ ուղղ­ված ար­տա­գաղ­թի խթան­մա­նը, իսկ մեծ հաշ­վով՝ ան­կախ պե­տա­կա­նու­թյան խարխլ­մա­նը­...

«Առա­վո­տ» թեր­թի անցած տարվա նո­յեմ­բե­րի 17-ի խմ­բագ­րա­կա­նը եզ­րա­փակ­վում է հե­տեւ­յալ մտ­քով. «Մի բան կա­րող եմ կան­խա­տե­սել 100 տո­կո­սով՝ ան­կախ նրա­նից, թե ինչ­պես կըն­թա­նան ընտ­րու­թյուն­նե­րը եւ ով կհաղ­թի դրան­ցում, ավա­զա­կա­պե­տու­թյու­նը չի կազ­մա­քանդ­վի եւ ռե­ժի­մը չի փոխ­վի­»... Հե­ղի­նա­կը, բնա­կա­նա­բար, Արամ Աբրա­համ­յանն է... Այս­տեղ, ինչ­-որ բա­նից ոգեւ­որ­ված, կամ ինչ­-որ բա­նից ստիպ­ված, նա ան­գամ զգա­լի­ո­րեն դուրս է գա­լիս իր ավե­լի զգուշ­ա­վոր կա­ղա­պա­րից, միտ­քը շա­րադ­րե­լով ակն­հայտ ցի­նիզ­­մո­վ... Ինչ է ասում նա իր ըն­թեր­ցո­ղի­ն... Ասում է՝

vհույս չու­նե­նաք, թե այս երկ­րում դուք օրի­նա­կան, նոր­մալ իշ­խա­նու­թյուն կու­նե­նա­ք...
vհույս չու­նե­նաք, թե այս երկ­րում օրենք, ար­դա­րու­թյուն ու ար­դա­րա­դա­տու­թյուն կլի­նի­...
vհույս չու­նե­նաք, թե եր­բեւ­է պաշտ­պան­ված ու ապա­հով կլի­նե­ք...
vայս երկ­րում եր­բեք ար­ժա­նա­պա­տիվ չեք ապ­րի՝ ո՞չ դուք, ո՞չ ձեր երե­խա­նե­րը­...
vսա անիծ­ված եր­կիր է, պայ­քա­րելն էլ՝ անի­մաստ է, մեկ է՝ ով էլ գա, նույնն է լի­նե­լու. «Ան­կախ նրա­նից թե ով կհաղ­թի՝ ռե­ժի­մը չի փոխ­վի­»...
vկա՞մ հա­մա­կերպ­վեք ձեր այս վի­ճա­կի հետ, կա՞մ, եթե չեք հա­մա­կերպ­վում, թո­ղեք գնա­ցե­ք...

Այ­սինքն՝ իր այս բա­նա­ձեւ­ով Արամ Աբ­րա­համ­յա­նը ռե­ժի­մի հա­մար «եր­կու նա­պաս­տակ է խփու­մ». մեկ՝ մարդ­կանց մղում հա­­մակեր­պու­թյան, երկ­րորդ՝ չհա­մա­կերպ­վող­նե­րին մղում ար­տա­գաղ­թի, հայ­րե­նա­թո­ղու­թյա­ն...

Նա մյուս էջե­րում գրում է ինչ ու­զում է՝ ռեժիմին խայ­տա­ռա­կում, դրա­նով լսա­րան ապա­հո­վելով ու ամեն օր առաջ տանում այս գի­ծը­... Եւ այս­պես՝ ամ­բողջ մե­կու­կես տաս­նամ­յակ...
Խոս­տո­վա­նենք՝ թանկ ծա­ռա­յու­թյուն է... Գի­տենք նա­եւ, որ այս իշ­խա­նու­թյու­նը ծա­ռա­յու­թյուն­նե­րի դի­մաց առա­տա­ձեռն վճա­րել գի­տի­... Խոս­րով Հա­րու­թյուն­յա­նի, Գե­­ղամ­յա­նի, Բա­բու­խան­յա­նի, Դալ­­­լաք­յա­նի, ԱԽՔ­-ի դեպ­քե­րը սրա կող­քին փն­թի օրի­նակ­ներ են... Նրանց կող­քին Արամ Աբ­րա­համ­յանն իր ստանձ­նած ու արած գոր­ծով մի քա­նի կարգ բարձր է, «էլի­տա­ր» է... Բայց սա այն դեպքն է, որ­տեղ որ­քան «էլի­տա­ր»՝ այն­քան նող­կա­լի. Արամ Աբ­րա­համ­յա­նը այս ռե­ժի­մի գա­ղա­փա­րա­կան սպա­սար­կուն է...

Աշոտ Դաբաղյան

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 2102 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Սերժ Սարգսյան, Աշոտ Դաբաղյան, Արամ Աբրահամյան | - Վարկանիշ -: 5.0/1