Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Կորեական տորթ

Վերցնել 2 ձու, 1 թեյի բաժակ շաքարավազ, 200 գր. կարագ, 200 գր. ծեծած ընկույզ, 100 գր. մեղր, 1 ճաշի գդալ քացախ, 1 թ/գ սոդա (քացախն ու սոդան նախապես իրար խառնել), 1 հատ վանիլին, 1 պտղունց աղ, 3 թ/բ ալյուր: Ստացվում է փշրվող խմոր, այդ պատճառով էլ այնքան պետք է հունցել, մինչև այն դառնա միասեռ զանգված: Բաժանել 3 մասի, մի ձվի չափ վերցնել, առանձին թխել, երեսին ցանելու համար: Գնդերն առանձին-առանձին թխել ջեռոցում միջին կրակով (թխվելիս չթողնել խմորը չորանա): Շերտերը միացնել կրեմով, երեսին ու կողքերին նույնպես կրեմ քսել և զարդարել փշրանքներով, կարելի է նաև ընկույզով:

ԿՐԵՄ. 200 գր. կարագին խառնել 1 ճաշի գդալ կակաո (ցանկության դեպքում` մի քիչ շատ), լավ խառնել, աստիճանաբար ավելացնել նախապես եռացրած ու սառեցրած կաթ:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 3311 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 3.0/2