Օրը կգա, բարին՝ հետը - ՌՈՒ­ԼԵՏ
ՏԱ­ՎԱ­ՐԻ ՄՍՈՎ 

1 կգ տա­վա­րի փա­փուկ միսն աղալ, ավե­լաց­նել աղ, պղ­պեղ, լավ խառ­նել ու փռել նա­խա­պես թր­ջած սր­բի­չի կամ ան­ձե­ռո­ցի­կի վրա, դա­նա­կով հա­վա­սա­րեց­նել 1,5 սմ հաս­տու­թյամբ, մեջ­տե­ղում ողջ եր­կա­րու­թյամբ լց­նել յու­ղով տա­պա­կած և սա­ռեց­րած մա­կա­րոն, այ­նու­հետև զգուշ­ու­թյամբ մսի եր­կու եզ­րե­րը մի­աց­նել՝ դրան ռու­լե­տի տեսք տա­լով, զգուշ­ու­թյամբ սր­բի­չը հա­նել: Թա­վա­յի հա­տա­կին յուղ քսել, մսի մի­աց­ման տե­ղը ներքև դարձ­րած՝ դնել թա­վա­յի մեջ, երե­սը պա­տել լավ հա­րած ձվով, վրան աղա­ցած պաք­սի­մատ ցա­նել, պա­տա­ռա­քա­ղով մի քա­նի տե­ղից ծակծ­կել և 30-40 րո­պե եփել ջե­ռո­ցում: 

Պատ­րաս­տի ռու­լե­տը կտր­տել կլոր շեր­տե­րով, դա­սա­վո­րել սկու­տե­ղի մեջ, վրան լց­նել տո­մա­տի կծու թանձ­րահ­յութ և մա­տու­ցել տաք վի­ճա­կում: