Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 5 » 2013-ին սպասվում է գողականների պատերազմը
13:33
2013-ին սպասվում է գողականների պատերազմը



Ջեմո Միքելաձե, Ասլան Ուսոյան, Ռովշան Ջանիև



Հանցագործ աշխարհը երկարատև խաղաղությունից հետո կրկին պատրաստվում է պատերազմի։ Այս անգամ պատերազմը նախատեսվում է Ասլան Ուսոյանի և Ռովշան Ջանիևի ու Ջեմո Միքելաձեի միավորած հակառակորդ կլանների միջև։ Երկու կողմերն էլ դեկտեմբերին ակտիվ «սխոդկաների» մեջ էին՝ միմյանց մեղադրանքներ ուղղելով։ 
Մասնավորապես, Ռովշան Ջանիևին մեղադրում են «օրենքով» գող Վյաչեսլավ Իվանկովի սպանության և Ուսոյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ։

Արժե հիշատակել, որ Ասլան Ուսոյանը համալրել է իր կլանը ամենաքիչը 26-27 գողերով։ Վերջին ժամանակներում հենց այսքան գողեր են թագադրվել Ուսոյանի առաջադրմամբ։

Ի դեպ, հիմնական մարտական գործողությունները տեղի կունենան Ռուսաստանի Դաշնությունից դուրս, նախ և առաջ այն պատճառով, որ, ըստ տեղեկությունների, ամենախոշոր «գողական» համայնքները հիմա գտնվում են Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում և Արաբական Էմիրություններում։ Եվ երկրորդ, հատուկ ծառայություններն ուղղակի գանգստերական  «մորթ» թույլ չեն տա  Ռուսաստանի տարածքում՝ Օլիմպիական շաղերի նախօրյակին։ Դա հատկապես շատ լավ հասկանում է Դեդ Հասանը, ում անլագալ վերահսկողության տակ է գտնվում Կրասնոդարի երկրամասը, որտեղ անցկացվելու են օլիմպիական խաղերը։ Ի դեպ, նա արտերկրում մարտական գործողություններ անցկացնելու մեծ փորձ ունի։
Կատեգորիա: Հանցաշխարհ | Դիտումներ: 1069 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1