Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբէր » 08
«Ժողովուրդ»․ «Նորակոչիկ» 7000 ՀՀԿ-ականները անդամավճարներ չեն մուծել
08.12.2016 в 11:52 просмотров: 2100 комментариев: 0

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից հետաքրքրվել է՝ նորագիր ՀՀԿ-ականները որքա՞ն անդամավճար են տվել կուսակցությանը: Պարզվեց՝ նոր անդամագրված 7 հազար անդամներից ոչ ոք, այդ թվում եւ նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որեւէ լումա չեն ներդրել կուսակցությունում: «Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,- տեղեկացրեց Թադեւոսյանը: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել՝ որքան են պատրաստվում ներդնել ՀՀ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: 

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Читать далее