Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 15 » Ամեն ինչ հիմա կախված է դրսում ժողովրդի աջակցությունից
03:41
Ամեն ինչ հիմա կախված է դրսում ժողովրդի աջակցությունից

փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարող համաքաղաքացիներ,

Մենք միասին հասել ենք աննախադեպ հաջողության. ստեղծվել է միասնական փոխզիջումային օրինագիծ, որն ունի եւ ձեր խմբի անդամների, եւ ԱԺ 4 խմբակցությունների աջակցությունը։ Ամեն ինչ հիմա կախված է դրսում ժողովրդի աջակցությունից։ Կարող եք վստահ լինել, որ կառավարությունը մինչեւ վերջ դիմադրելու է որեւէ փոփոխության եւ կնահանջի միայն, եթե տեսնի փողոց դուրս եկած եւ իր իրավունքների համար պայքարելու պատրաստ քաղաքացիների։ 

Մոռացեք բոլոր խոսակցություններն այն մասին, թե որ քաղաքական ուժն ինչ դիվիդենտներ է քաղելու։ Այսուհետեւ սա բոլորիս նախագիծն է. կամ բոլորս շահելու ենք, կամ բոլորս պարտվելու ենք։ ԱԺ-ում եղած այս համախմբման հեղինակները դուք եք, իսկ հիմա ընդամենը պետք է գալ եւ կանգնել դրսում հանուն հաղթանակի։ Մենք մեր գործը կանենք ներսում, բայց գործը հաջողելու միակ երաշխիքը լինելու է դրսում կանգնած ժողովրդի բազմամարդությունը։


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 3741 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Լևոն Զուրաբյան | - Վարկանիշ -: 0.0/0