Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 15 » Աննախադեպ սկզբունքայնություն
08:09
Աննախադեպ սկզբունքայնություն

Արշակ Մուսախանյան

Վերջին ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում հետաքրքիր մի բան կատարվեց, որն աննախադեպ էր ռոբասերժական կառավարման երկար տարիների ընթացքում: Դա` հանձնաժողովային նիստերի քվեարկումների ժամանակ Կոնգրեսի, Դաշնակցության, «Բարև»-ի և Բարգավաճի կողմից նշանակված հանձնաժողովի անդամների սկզբունքային դիրքորոշումն էր, որը զրկում էր հանրապտականին` տեղում ապօրինի գործողությունների լեգալացման հնարավորությունից:
Այս գործը անհնարին կլիներ վերոնշյալ քաղաքական ուժերից որևէ մեկի բացակայության պարագայում, ինչը և կատարվել է տարիներ շարունակ:

Սա ևս այն փաստերից է, արդեն իսկ կայացած փաստ, որը հնարավոր է դարձել հենց «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում:

Իհարկե, «քաղաքագիտական վերլուծության» նպատակը ՀՀ-ում լրջագույն հասարակարգային-համակարգային փոփոխությունների իրականացումն է, իսկ իմ նշած փաստը ընդամենը դրա շատ ցածր, տեխնիկական, ենթամակարդակային հարց, որը ընդամենը նշում եմ՝ ի պատիվ բազմաթիվ տնայնագործների ու թոշակի անցած քաղգործիչների, որոնք ոչ մի ներդրում չեն ունեցել նույնիսկ նմանատիպ ենթամակարդակային հարցերի լուծման համար, այնինչ, առիթը բաց չեն թողնում արդարացնելու համար իրենց զրոյական գործունեությունը հենց «քաղաքագիտական վերլուծությամբ»:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1487 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արշակ Մուսախանյան | - Վարկանիշ -: 0.0/0