Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22 » Արյուն պղտորելու համար
13:51
Արյուն պղտորելու համար


Այս տարվա փետրվարի սկզբին էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ խոսեց Հայ Ազգային Կոնգրեսի հիմքի վրա նույնանուն քաղաքական կուսակցություն ձեւավորելու անհրաժեշտության մասին։ Այդ պահից սկսած սպասելի էր, որ նախագահական խոհանոցում ինչ-որ բան կմտածեն, ինչ-որ ծրագիր կկազմեն խանգարելու համար «Հայ Ազգային Կոնգրես» բրենդն օգտագործելուն։ Նման մի ծրագիր այլ կերպ անհնար էր կազմել, քան Կոնգրեսի ներսում արդեն հայտնի «դժգոհներին» եւ «արմատականներին» օգտագործելով։ Զարմանալիորեն այդ բանը տեղի չունեցավ ամբողջ երկուսուկես ամիս, ու դրանից հետո շատ հարթ անցավ ինչպես նախաձեռնող խմբի հայտնի գրանցումը, ապա նաեւ ՀՀՇ-ի վերանվանումը, ապա նաեւ ընդհանուր համագումարը։ Ահա, երբ, կարծես թե, «գնացքը վաղուց արդեն գնացել էր», հանկարծ որոշվեց գործողության մեջ դնել այդպիսի մի ծրագիր. Չորս «կուսակցապետեր» ինչ-որ տեղ «քաղխորհրդի նիստ» արեցն ու Կոնգրեսի անունից ինչ-որ հայտարարություն տարածեցին։ Անհասկանալի «հույժ իրավաբանական» ինչ-որ մի հայտարարությամբ էլ հանդես եկավ մեկ այլ «կուսակցապետ»։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց համագումարից անմիջապես հետո։ Բացատրությունը միակն է։ Այս անգամ էլ նախագահականի «հաշվողները» սխալվել են։ Նրանք հույս ունեին, որ Կոնգրեսի հարցերը լուծված են եւ կարիք չկա այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքեր ու միջոցներ ծախսել։ Համագումարն իր փառահեղությամբ ու քաղաքական ազդեցությունը զգաստացրեց Բաղրամյան 26-ին։ Եւ, ի թիվս այլ միջոցառումների, ուշացումով, որոշեցին գործի դնել նաեւ այս ծրագիրը։ Թեկուզ՝ արյուն պղտորելու համար։

Գրիգոր Բաղդասարյան


Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 1135 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0