Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 23 » Բաց նամակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին
13:29
Բաց նամակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին

Վլա­դիկ Ղու­կաս­յան 
«Մե­ղու» ՀԿ-ի նա­խա­գահ


Մե­ծար­գո Գա­գիկ Հա­րու­թյուն­յան

Մեր երկ­րի իշ­խա­նա­կան «էլի­տա­յից» ընտ­րե­ցի ձեզ, ոչ մի­այն այն բա­նի հա­մար, որ դուք զբա­ղեց­րել եք բարձր պաշ­տոն­ներ, որ ձեր ու­սա­նող­նե­րը նա­խա­րար­ներ են ու դես­պան­ներ, որ դուք էու­թյամբ խա­ղաղ եք ու արա­րող, ու ձեր խոս­քի մեջ չա­րու­թյուն չի նկատ­վում, այլև այն բա­նի հա­մար, որ դուք ման­կուց ծա­նոթ եք ՄԵՂ­ՎԱ­ԲՈՒ­ԾՈՒ­ԹՅԱ­ՆԸ:

Իրա­վամբ բնու­թյան այս հրաշ­ա­գործ­նե­րը, բա­ցի նրա­նից, որ մարդ­կու­թյա­նը տա­լիս են աստ­վա­ծա­յին անկրկ­նե­լի մթերք­ներ, նաև իրենց վար­քով դաս­տի­ա­րա­կում են մարդ­կանց:

Ճշ­մա­րիտ հա­սա­րա­կու­թյան վառ օրի­նակ է մեղ­վա­ըն­տա­նի­քը: Այն­տեղ աշ­խա­տան­քի խիստ բա­ժա­նում է կա­տար­վում` ծե­րե­րը ջուր են կրում, առողջ երի­տա­սարդ­նե­րը` նեկ­տար, պա­տա­նի­նե­րը զբաղ­վում են մո­մա­գոր­ծու­թյամբ, իսկ մայրն ապա­հո­վում է առողջ սերն­դի շա­րու­նա­կու­թյու­նը և կա­ռա­վա­րում է ողջ ըն­թաց­քը:

Ողջ Մեղ­վա­ըն­տա­նի­քը զբաղ­վում է մաք­րու­թյամբ, պա­հես­տա­վոր­վում է ար­տադ­րան­քը, պաշտ­պա­նա­կան մի­ջոց­ներ է ձեռ­նարկ­վում մրջ­յուն­նե­րի, ական­ջամ­տուկ­նե­րի, ցե­ցե­րի և այլ վնա­սա­տու­նե­րի դեմ, մի­այն բո­ռերն են, որ անընդ­հատ լա­փում են:
Լավ հաս­կա­նա­լով, Մե­ծար­գո Գա­գիկ, որ դուք այդ ամե­նը լավ գի­տեք, այ­նու­ա­մե­նայ­նիվ, հարկ հա­մա­րե­ցի նաև նրանց պատ­մել, ով­քեր հա­ղոր­դա­կից կլի­նեն նվաս­տիս ասե­լիք­նե­րին:

Ինչևէ, դի­տար­կենք այն հան­գա­ման­քը, երբ ըն­տա­նի­քում.

ա) մայր չկա, 
բ) մայ­րը տկար է, 
գ) մայ­րը ծեր է, 
դ) մայ­րը վի­րա­վոր է, 
ե) մայ­րը չբեր է:

Այս­պի­սի դեպ­քե­րում ի՞նչ է կա­տար­վում մեղ­վա­ըն­տա­նի­քում: Ըն­տա­նի­քը այ­լա­սեր­վում է: Աշ­խա­տա­վոր մե­ղու­նե­րը, ան­սիս­տեմ բո­ռաձ­վեր են դնում, ըն­­տա­նի­քում աշ­խա­տա­վոր մե­ղու­նե­րը աս­տի­ճա­նա­բար պա­կա­սում են, ըն­տա­նի­քը լց­վում է բո­ռե­րով, ո­րոնք մի­այն լա­փում են, ան­գամ բեղմ­նա­վոր­ման ֆունկ­ցի­ա չու­նեն:
Այդ­պի­սի ըն­տա­նիք­նե­րում, մեղմ ասած, շու­նը տի­րո­ջը չի ճա­նա­չում: Այն­տեղ տի­րում է քա­ոս և ըն­տա­նի­քը կոր­ծան­վում է: Մեղ­վա­պա­հը այն թափ է տա­լիս դր­սում, և սրանք, կամ կո­տոր­վում են, կամ փոր­ձում են տե­ղա­փոխ­վել այլ ըն­տա­նիք­ներ: Արդ­­յուն­քում ըն­տա­նի­քը մա­հա­նում է:
 
Հար­գե­լի Գա­գիկ Հա­րու­թյուն­յան

Ձեզ շատ հար­գե­լուց զատ, որ­պես մեղ­վա­բույ­ծը մեղ­վա­բույ­ծին կհոր­դո­րե­ի, ու այ­սու­հետև եր­բեք հի­վանդ, սկ­լե­րո­զով տա­ռա­պող, ինք­նա­գոհ, ան­գոր­ծուն­յա, մտե­րիմ­նե­րի կող­մից խաբ­ված և խա­բող, մշ­տա­պես այլ փե­թակ­նե­րում հյու­րըն­կալ­վող կամ հա­մար­յա իր փե­թա­կում չլի­նող մայ­րեր չզե­տե­ղել մեղ­վա­ըն­տա­նի­քում:

Այ ան­խիղճ, բա այդ անե­լու բան էր, որ դու արե­ցիր: Լավ ըն­տա­նի­քում հաշվ­վում է 80-100 հա­զար աշ­խա­տա­վոր մե­ղու: Դու բե­րում ես, ըն­տա­նի­քի հերն անի­ծում: Բա մեղ­վա­բույ­ծը նման բան կա­նի, հա­մոզ­ված լի­նե­լով, որ մայ­րը ան­գոր­ծուն­յա է: Ի դեպ, դուք նաև գի­տեք, որ մայ­րը ին­տեն­սիվ ձվար­կում է II և III տա­րում, հե­տո ձանձ­րա­նում է, ալար­կոտ է դառ­նում, զբաղ­վում է զվար­ճա­լի խա­ղե­րով, սի­րում է, երբ գո­վում են, շնոր­հա­վո­րում ծննդ­յան օրե­րի և փե­թա­կում մայր (թե­կուզ չբեր) ՆՇԱ­ՆԱԿ­ՎԵ­ԼՈՒ կա­պակ­ցու­թյամբ, նա­մա­նա­վանդ, որ շնոր­հա­վո­րանք­ներ է ստա­նում Զամ­բի­ա­յի և Տան­զա­նի­ա­յի մեղ­վա­փե­թակ­նե­րից:

Հար­գե­լի Գա­գիկ, մեղ­վա­փե­թա­կում ոչ Վե­րահս­կիչ Պա­լատ կա, ոչ Սահ­մա­նադ­րա­կան Դա­տա­րան, նույն փե­թա­կում ապ­րող յու­րա­քանչ­յու­րը հո­գա­տար է իր նմա­նի նկատ­մամբ: Այն­տեղ պար­գևատ­րու­թյուն­ներ, մե­դալ­ներ չը­կան, կաշ­առք ու ծա­նո­թու­թյուն չկա, քծ­նանք ու խար­դա­վանք չկա, իրար չեն սպա­նում: Նրանք պա­հես­տա­յին ֆոն­դին վե­րա­բեր­վում են որ­պես ընդ­հա­նու­րի սե­փա­կա­նու­թյուն: Այն­տեղ էլ կա փա­խուստ փե­թա­կից, երբ նեղ­վածք է և մե­ղու­նե­րը ան­գոր­ծու­թյան են մատն­վում, բայց ոչ այս­չափ ու մեղ­վա­ըն­տա­նի­քա­կոր­ծան:
Մեղ­վա­ըն­տա­նի­քում շատ շի­նա­րար­ներ կան, որոնք բազ­մա­դար­յան փոր­ձից չեն շեղ­վում: Նրանք դղ­յակ­ներ ու պա­լատ­ներ չեն կա­ռու­ցում, շատ բարձր ցան­կա­պատ­ներ չեն շա­րում, չու­նեն սափ­րագ­լուխ թիկ­նա­պահ­ներ, կաշ­առք ու շին­ծու գոր­ծեր չկան, օրենք խախ­տող չկա, քա­նի որ, այդ­չափ օրի­նա­խախտ օրեն­քի պա­հա­պան­ներ չկան:

Իմ մեղ­վա­պահ ըն­կեր.

Մենք էլ ենք ու­զում մեղ­վա­վա­յել ապ­րել, աշ­խա­տել, արա­րել: Ի սեր Աստ­ծո, հա­նեք ձեր ձևավոր­-անձև հա­գուստ­նե­րը, մտեք սահ­մա­նադ­րու­թյան օրի­նա­կան հագու­կա­պի մեջ: Թույլ մի տվեք, որ բո­ռե­րը իրենց վար­քու­բար­քով այ­լա­սե­րեն մեր Մեծ ըն­տա­նի­քը: Անար­դա­րու­թյուն­նե­րը հու­սա­հա­տու­թյան եզ­րին են հասց­րել մեր ըն­տա­նի­քի աշ­խա­տա­սեր, ար­դա­րա­միտ ան­դամ­նե­րին, և նրանք փախ­չում են անար­դա­րու­թյուն­նե­րից: Այս­պի­սի Անար­դա­րու­թյուն­ներ, ոչ մի­այն մե­ղու­նե­րը, այլև ճան­ճերն ան­գամ իրենց թույլ չէ­ին տա:

«Կապանյան լրատու», #9, 23 հուլիս, 2013 թ.


Կատեգորիա: Բաց նամակ | Դիտումներ: 3869 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Վլադիկ Ղուկասյան, Գագիկ Հարությունյան | - Վարկանիշ -: 3.5/2