Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 2 » Էլեկտրականությունը չպիտի թանկանա, անգամ եթե գազը թանկացել է...
06:02
Էլեկտրականությունը չպիտի թանկանա, անգամ եթե գազը թանկացել է...


Գևորգ Գիլանց

Եվ ասեմ ինչու...

ՀԱԷԿ-ը՝ ատոմակայանը, աշխատելով իր հզորությունների ոչ ամբողջ ծավալով՝ արտադրում է հանրապետության էլեկտրաէներգիայի 40%-ը, թեև ի վիճակի է արտադրել նաև մոտ 60%-ը։ Այդ էներգիայի ինքնարժեքը մոտ 8 դրամ է։ Հիդրոէլեկտրակայաններն արտադրում են էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը իսկ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կազմում է մոտ 6 դրամ։ Մնացած 30%-ն արտադրում են Հրազդանի ու Երևանի ՋԷԿ-երը, որոնց տված էլեկտրաէներգիայի միջին արժեքը 24-26 դրամ է։ Հանրային ծառայությունների հանձնաժողովը հայտարարում է, որ էլեկտրաէներգիան թանկանալու է մոտ 7-8 դրամով, այսինքն՝ մոտ 30%։

Դե հիմա հաշվեք, թե իրականում ինչու չպիտի թանկանա էլեկտրաէներգիան... 
Արտադրանքի ծավալի երեսուն տոկոսի՝ երեսուն տոկոսով թանկանալը ընդհանուր ինքնարժեքը կարող է ավելացնել շատ քիչ, քանի որ միայն ՋԷԿ-երի 24 դրամանոց հոսանքն է 7,2 դրամով թանկանում... բայց չէ որ դա արտադրանքի միայն 30%-ն է։ Եթե արտադրանքի ողջ ծավալի ինքնարժեքի մեջ այն կկազմի մոտ 2 դրամ։

Բայցի այդ...

Հենց հիմա էլ էլեկտրաէներգիայի սակագինը ուռճացված է... Լինելով բնական մենաշնորհի տերը՝ բաշխիչ ցանցն իրավունք չունի եռակի ավել գնով վաճառել առաջին անհրաժեշտության այն ապրանքը, որն ինքը չի արտադրել...


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 2528 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Գևորգ Գիլանց | - Վարկանիշ -: 0.0/0