Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » ԵՄ, թե՞ ԵվրԱզԵՍ դիլեման լուծելի է
11:16
ԵՄ, թե՞ ԵվրԱզԵՍ դիլեման լուծելի է

Հեծանիվ մի՛ հորինեք, պարոնայք․․․

Արդի զարգացումներում մեր կայուն և արժանաՊատիվ տեղը զբաղեցնելու համար անհրաժեշտ է զարգացում և կորսված արժանապատվության վերականգնում։ 
Տնտեսագիտությունը դարեր շարունակ տնտեսական զարգացման գործոնները ներկայացրել է հող-կապիտալ-աշխատուժ շղթայով։ Այստեղից էլ սկիզբ են առել և մինչև օրս պահպանվում են այն կեղծ պնդումները, թե փոքր երկրները պետք է ապավինեն աշխարհի «տերերին»։ 

Տեղեկատվական հասարակությունը վերոհիշյալ շղթայի վերջին օղակը տեղաշարժել է առաջ։ Աշխատուժ-հող կապիտալ։ Ցանկացած երկրի, մեծ թե փոքր, զարգացման գլխավոր, անփոխարինելի, առաջնային, թանկարժեք և հուսալի գործոնը մարդն է, աշխատուժը, մարդկային կապիտալը։ Զարգանում են և այս արևի տակ տեղ ունեն միայն ու միայն մարդկային գործոնն արժևորող երկրները։ Մնացածը ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ են և կշարունակեն գահավաիժել՝ հողերի սահմանափակվածությունն ու կապիտալի սղությունը ։)) դրոշ սարքելով։ Կեղծ, անհիմն պատրվակներ, որոնք սպասարկում են դավաճան կառավարությունների ագահության սինդրոմը։ 

Զարգացման հաջորդ, զուգահեռ բանաձևը, առանց որի առաջինը պարզապես կորցնում է իր գործնական իրացվելիությունը՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ աճն է (պարզ բանաձև է, սակայն անընկալելի է ագահների համար)։

Գլոբալացումը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերը չի վերացնում, դա գերտերությունների անընդհատ սրվող մրցակցության ստուգատեսի ոլորտից է։ Գլոբալացումը միևնույն ժամանակ չի վերացնում ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀՆ ու ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ սերունդների առջև։ ԵՄ, թե՞ ԵվրԱզԵՍ դիլեման լուծելի է, սակայն ներկայումս որևէ կողմին նախապատվություն տալը նախ կլինի անհեթեթ և զուտ քաղաքական որոշում և երկրորդ՝ պարտադրված։ Ճանապարհը տնտեսական զարգացումն է և ինտեգրումը միակ քրիստոնեա հարևանի՝ Վրաստանի հետ։ Ազատ առևտրի կամ Մաքսային միության համաձայնագիր պետք է կնքել առաջին հերթին Վրաստանի հետ, մի՛ թույլ տվեք գերտերություններին «կապիտալ» դարձնելու ձեր անգրագիտությունը։


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 3567 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Զոյա Թադևոսյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0