Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 21 » «Երկիր՝ թալանի դիմաց»
17:32
«Երկիր՝ թալանի դիմաց»

Երջանիկ Աբգարյան


Ոմանք ասում են, թե իբր ներքին քաղաքականությունն է մշտապես թելադրում որեւէ երկրի արտաքին քաղաքականությունը: Իմ կարծիքով՝ նայած որ երկրում: Օրինակ՝ 1998-ի պետական հեղաշրջումից հետո Հայաստանի ներքին քաղաքականությունը հարմարեցվեց արտաքին քաղաքական կուրսի փոփոխությանը: «Պաուկ» ու «Նարիմանով» կոչեցյալները, զավթելով Հայաստանի իշխանությունը՝ կանգնեցին փաստի առջեւ՝ երկրում քաղաքական լուրջ հենարան չունեին եւ այդ մասին հետագայում սիամական այդ երկվորյակներից առաջինն անձամբ խոստովանեց, որ մինչեւ 2000թ. մայիսի վերջը ինքը «անգլիական թագուհու» կարգավիճակում էր: Իրականում, իհարկե, «մի քիչ» այդպես չէր: 1998-ի փետրվարից մինչեւ 2000-ի մայիսը հիմնավորապես փոխվեց երկրի արտաքին քաղաքականությունը՝ 

ա) ղարաբաղյան հարցում սկսվեց «ժամանակ շահելու» քաղաքականությունը՝ բանակցային թատերական ներկայացման զուգորդությամբ, 

բ) Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշ-բաղկացուցիչը: 

Դրանով Հայաստանն իրեն դատապարտեց տարածաշրջանային եւ միջազգային մեկուսացման, հայտնվեց վտանգավոր հեռանկարներ ունեցող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրության մեջ եւ իր տարածքը դարձրեց օտար ուժերի հնարավոր բախման թատերաբեմ: 

Այս բոլորը ակնհայտորեն հակասում էին նորանկախ Հայաստանի արմատական շահերին, բայցեւ ամբողջովին բխում էին Հարավային Կովկասում Ռուսաստանի հետապնդած նպատակներից եւ շահերից: Ի դեմս պուտինյան կայսերապաշտական վարչակազմի հովանավորության, «Պաուկի» ու «Նարիմանովի» համար երկրի ներսում արդեն «տեխնիկական հարց» էր դառնում իրենց իշխանությունն աջակցությամբ ապահովելը: «Թուրք» բառը լսելուց վախից իրենց կորցնող անուղեղ ռուսամետների բազմությունը, ծախու մտավորականներն ու կարիերիստները, կոմպրոմատներից տակները լցնող օլիգարխներն ու խոշոր գործարարները, վրիժառու կոմնոմենկլատուրայի մնացորդները, քրեական տարրերը՝ ահա ոչ լրիվ ցանկն այն ատաղձների, որոնցով ձեւավորվեցին ղարաբաղյան սիամական երկվորյակի ուժն ու կարողությունը՝ իրականացնելու համար «երկիր՝ թալանի դիմաց» գործարքը:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1120 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Երջանիկ Աբգարյան | - Վարկանիշ -: 0.0/0