Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 15 » «Գարեգին Նժդեհի» տոմսերը՝ 30$
10:10
«Գարեգին Նժդեհի» տոմսերը՝ 30$
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի տոմսերը Լոս Անջելոսում վաճառում են 30 դոլարով

Լոսանջելեսաբնակ Նունե Ավետիյանն իր ֆեյբուքյան էջում գրում է.

Այսօր իմանում եմ, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի տոմսերը Լոս Անջելոսում վաճառում են 30 դոլարով...
Ինչու՞...
Ինչու՞ են այդքան հիմարի տեղ դնում մեր ժողովրդի այս հատվածին ու խաղալով նրա զգացմունքների հետ, մտածում մի լաաավ փող աշխատելու մասին...
Բայց ինչու՞...
Այն դեպքում, երբ, նույնիսկ օսկարակիր ցանկացած ֆիլմ, այստեղ կարող ես դիտել, նույն, 12 դոլարով... «Լինկոլն» ֆիլմը, որ միլիոնավոր դիտող ունեցավ, էլի վաճառվեց այս նույն արժեքով...
Ուզում եմ իմանալ, ինչքա՞ն ենք մենք շարունակելու չսիրել մեզ...
Մեր հերոսների կերպարներն աղավաղելով, պատմություն չիմանալով, էժան մելոդրամաներ սարքելով ու՞ր ենք հասնելու։
Բացի այն, որ ես չեմ լռելու այս մասին և եթերներից եմ հնչեցնելու սա, նաև ուզում եմ ասել այն կազմակերպողներին...
Էլ բավական է հայրենասիրությունից խոսեք...
Նժդեհին սիրող ու մեծարող հայը, Նժդեհի ֆիլմով, գոնե չպիտի փող աշխատի այս ժողովրդի վրա։
Եթե մի հրաշքով Գարեգին Նժդեհն իմանար այս ամենի մասին, պատկերացնում եմ, ինչ պիտի աներ։
Վա՜յ այն հային, որ սեփական ժողովրդին թալանում է ազգային զգացմունքների վրա խաղալով...
Վա՜յ նրան, ով հայրենասիրություն է գոռում, բայց տարրական, մարդկային արժանապատվություն չունի...

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1355 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1