ՀԱԿ ակտիվիստին զրկել են տեղեկանքից - 23 Մարտի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 23 » ՀԱԿ ակտիվիստին զրկել են տեղեկանքից
20:53
ՀԱԿ ակտիվիստին զրկել են տեղեկանքից


Արեգ Գևորգյան

Թերևս այս հարցին ընդհանրապես չանդրադառնայի, եթե այս երկու օրերի ընթացքում դրա վերաբերյալ ինձ հարցեր ուղղված չլինեին:

Օրերս «Հրապարակ» օրաթերթը, որպես իմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակում ընդգրկված չլինելու պատճառ ներկայացրել էր տարիքային ցենզը, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Իրականում, իմ անունը ներառված է եղել սկզբնական ցուցակում, սակայն հետագայում հանվել է անհրաժեշտ տեղեկանքի բացակայության պատճառով: Ասեմ, որ ոստիկանությունը հրաժարվել է ինձ՝ Երևան քաղաքում 25 տարվա հաշվառում ունեցող քաղաքացուն, տրամադրել համապատասխան փաստաթուղթ, այն պատճառաբանությամբ, որ վերջին 6 ամիսների ընթացքում իմ հաշվառումը ընդհատվել է 10 օրով: Միևնույն ժամանակ, շատ կասկածելի է ինձ հաշվառումից հեռացնելու փաստը: Բնակարանի սեփականատերը, առանց ինձ տեղյակ պահելու հենց ընտրությունների նախաշեմին՝ մարտի 5-ին հանկարծ դիմում է ներկայացրել ինձ հաշվառումից հանելու պահանջով: Հիշեցնեմ, որ դեռևս 2012թ. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երբ հայտնաբերվեցին բազմաթիվ հասցեներ, որտեղ առանց սեփականատերերի համաձայնության փաստացի գրացում էին ձեռք բերել տասնյակ, երբեմն հարյուրավոր քաղաքացիներ, ոստիկանությունը հրաժարվում էր այդ քաղաքացիներին սեփականատիրոջ պահանջի հիման վրա հեռացնել հաշվառումից:

Այժմ հնարավոր է, որ փորձեմ իմ իրավունքը վերականգնել դատական կարգով, չնայած թեկնածուների անունների ներկայացման ժամկետները սպառվել են:

Ինչևէ, հարկ եմ համարում նշել, որ լիովին վստահում իմ թե՛ ավագ, թե՛ սերնդակից այն բոլոր ընկերներին, որոնց անունները ներառված են ՀԱԿ ցուցակում: Վստահ եմ, որ փորձն ու երիտասարդ ոգին կնպաստեն Երևանի առջև ծառացած խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Անկախ ամեն ինչից, իմ ընկերների հետ միասին անելու եմ առվելագույնը՝ Հայաստանի և հայ ժողովրդի գլխին աղետ դարձած Սերժ Սարգսյանի հանցավոր վարչակարգից ազատվելու նպատակով:

Այս խնդրի լուծման համար մոտակա շաբաթներին չենք կանգնելու որևէ խոչընդոտի առջև և փորձելու ենք զրկել ռեժիմին Երևանից:

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան
Սկսենք Երևանից

* * *
Ի հավելումն նախորդ գրառմանս՝ անդրադառնամ նաև քաղբանտարկյալների Երևանի ավագանու ՀԱԿ ցուցակում ընդգրկված չլինելու հանգամանքին: Այս փաստը նույնպես արդարացիորեն բազմաթիվ հարցերի տեղիք է տվել:

Ընդամենը տեղյակ պահեմ, որ նախատեսված էր ՀԱԿ ցուցակի երիտասարդների առաջին շարքում ներառել հենց ազատազրկման դատապարտված ՀԱԿ 4 անդամներին՝ Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին և Արտակ Կարապետյանին, սակայն, ցավոք սրտի, պարզվեց, որ Տիգրանն ու Արտակը հաշվառված չեն Երևանում, իսկ Սարգիսի 21 տարին դեռ չի լրացել: Դավիթ էլ, իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներգրավվելու գալիք ընտրությունների քարոզարշավին, սակայն ոչ որպես ավագանու թեկնածու:

Հարկ է նշել նաև, որ քանի դեռ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մեր առաջնային նպատակը պետք է լինի քաղաքական հետապնդումների դադարեցման պարտադրումը: Համոզված եմ` մեր լավագույն աջակցությունը երիտասարդներին կլինի Կոնգրեսի հզորացումն ու Սերժ Սարգսյանի խմբավորման նկատմամբ դիմադրության ուժգնացումը, ինչը հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների կողմից մայրաքաղաք Երևանի ազատագրմամբ:

Առա՛ջ, դեպի ազատ, անսերժ Հայաստան
Սկսենք Երևանից

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 504 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արեգ Գևորգյան | - Վարկանիշ -: 5.0/1