Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 12 » ՀԱԿ կուսակցության մեկնարկը
10:20
ՀԱԿ կուսակցության մեկնարկը
Թարմացվող նյութ

Մոտեցումներ, տեսակետներ, հայտարարություններ


Արմեն Օհանյան

Զրկվեցի քաղաքական կուսությունից: Շնորհակալ եմ Կոնգրեսին, որովհետեւ հետեւողականորեն ինձ ազատագրել է, անգամ նեղ անձնական ամենատարբեր բարդույթներից ու հիմա էլ կուսակցական լինելու կոմպլեքսից ձերբազատվեցի, հասկանում եմ, որ շատերի, հատկապես ավագ սերնդի համար, կուսակցականն ու «պարտիականը», կարիերիստը, կոմֆորմիստը նույնական են, ու նրանք կվարանեն, բայց էն քաղաքացին, որ ոչ միայն ուրիշին աջակցելով է փոփոխություն ակնկալում, այլեւ ուզում է ինքը փոխողը լինի, պիտի նախ եւ առաջ իշխանափոխության համար մղվող քաղաքական պայքար տանի, իսկ իշխանություն ձեւավորում են կուսակցությունները: Շատ ճիշտ որոշում էր, ուրախ եմ, որ իմ լուման ունեցել եմ նոր կուսակցության հիմնադրման գործում: Մեզ` բարի երթ


Արտյոմ Ասլանյան

Վաղուց էր պետք Կոնգրեսը դարձնել կուսակցություն: Նույնիսկ ուշացած էր: Էդ պառլամենտականից հետո էր պետք անել միանգամից, որ էս ընթացքում մեր մեջի առևտրականները թանկաբազար չանեին:

Բայց էդ էլ մի կողմ: Հիմա իմ կարծիքով պետք ա հավաքվել բոլորով, առանց էն հայտնի տխուր դեմքերի ու պայմանագիր դեմ տվողների (լիքը մարդ կա, որ պետք ա մոտիկ նույնիսկ չթողնել), սարքել մի կարգին կառույց ու դնել սրանց վերջը տալ:

Իմ համար ամենակարևորը. մեր դիմաց քաղաքական ուժ չի, ասած Պապի, խուժանապետություն ա, դրա համար մեր ներսում պետք ա հասնել լրջագույն դիսցիպլինայի: Որ ամեն տեղից վեր կացող մտքին էկածը չասի, մենք էլ մարդկանց հետ խոսալուց ժամեր անցկացնենք ու բացատրենք, թե ինչի էս մեկը սենց ասեց, էն մյուսը սենց:

Իսկ էս թատրոնին, խիյար-սերիալ վիճակներին թեթև նայեք: Մեկ ա, մենք ենք մնալու էն ուժը, որ սրանց հեռացնելու ա: Բոլորն էլ էդ գիտեն՝ Սերժից սկսած:


Արմեն ֆոն Գևորգյան

...երբեք որևէ կուսակցության մեջ չեմ եղել, բայց կընդգրկվեմ ՀԱԿ կուսակցություն և դուրս կգամ ռեժիմին հեռացնելուց հետո միայն...



Կարեն Թովմասյան

Եթե ՀԱԿ անդամ բոլոր 17 կուսակցություններն էլ վաղը հայտարարեն ՀԱԿ-ը լքելու մասին, միևնույն ա, Կոնգրեսը դրանից շատ չի տուժի, որովհետև այս 4 տարվա ընթացքում ՀԱԿ-ը ավելի շատ իրեն դրսևորել է ոչ թե որպես կուսակցությունների, այլ անկուսակցական քաղաքացիներին միավորող ուժ։ Ավելին, այդ կուսակցությունների մեծ մասը ոչ թե նպաստել, այլ խոչնդոտել են Կոնգրեսի գործունեությանը՝ ոչինչ չանելով և չափազանց ամբիցիաներ դրսևորելով։ Շուտվանից էր պետք ազատվել բալաստի դեր կատարող այդ կուսակցությոններից։
Ճիշտ ա, մի 2 ամիս սերժանտական լրատվամիջոցները ձենները գլուխները կգցեն, թե Կոնգրեսը փլվում ա, բայց քիչ ժամանակ անց Ազգային Ժողովում կոնգրեսական ֆրակցիայի ակտիվ գործունեության և Կոնգրեսի կառուցվածքի արմատական վերափոխման արդյունքում Կոնգրեսը կդառնա ավելի շարժունակ, ավելի մոբիլ ու ավելի ճկուն քաղաքական ուժ։

«Ազատության հրապարակ» նախաձեռնությունը միանում է 
ՀԱԿ կուսակցություն ստեղծելու գործընթացին 

«Ազատության հրապարակ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ողջունել են Հայ ազգային կոնգրես կուսակցություն ստեղծելու գաղափարը:


Նախաձեռնության հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

 «1. Հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանության գլխին  կանգնածեն դեռևս Մարտի 1-ի ոճրագործության արդյունքում վերարտադրված հանցավոր տարրերը, ինչի արդյունքում Հայաստանում շարունակվում է նախագահի աթոռը բռնազավթած Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի ամենաթողությունը, քաղաքացիների ամենօրյա թալանը և հետևողական հալածանքները

2. Նկատի ունենալով, որ քրեական տարրերի վրա հիմնաված և քրեական բարքերով առաջնորդվող իշխանության հակաժողովրդականգործունեությունը նպաստում է երկրում գործազրկության, աղքատության, մարդու իրավունքների ամենօրյա ոտնահարման, արտագաղթի,բանակում բարոյահոգեբանակ վիճակի վատթարացման ծավալների մեծացմանը, ինչը հղի է Հայաստանի համար անդառնալի,  ծանր հետևանքներով՝ ընդհուպ մինչև անկախության կորուստ: 

Որպես Հայաստանի ապագայով մտահոգված և հինգ տարվա ընթացքում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործինլծված քաղաքացիներ, քաջ գիտակցում ենք, որ ստեղծված խնդիրները լուծելու և անցանկալի զարգացումները կանխելու միակ ելքը՝ օրառաջ գործող վարչախմբի տապալումն ու ազատ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանությունների ձևավորումն է:

Մենք` դեռևս 2008թ. մարտի 21-ից ի վեր Ազատության հրապարակի շրջափակված լինելու պայմաններում նախ Հյուսիսային պողոտայում,ապա Սարյան պուրակում ամենօրյա բողոքի միջոցառումներ անցկացնող քաղաքացիներս վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը շարունակելու ամենօրյա պայքարը հանուն ազատության, հանուն Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման:

Ողջունելով Հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնած «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու գործընթացը հայտարարում ենք` «Ազատության հրապարակ» նախաձեռնությունը ողջ կազմով միանում է այդ նախաձեռնությանը, ինչպես անցած տարիների ընթացքում այսուհետ ևս պայքարը Հայ ազգային կոնգրեսի և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շարունակելու նպատակով:

Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ երկիրը հանցագործ իշխանավորներից ազատելու և Հայաստանը օրենքի պետություն դարձնելու պայքարին»:


Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 1150 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արմեն ֆոն Գևորգյան, Արմեն Օհանյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Կարեն Թովմասյան, Արտյոմ Ասլանյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 5.0/1