Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » Հակոբ Հակոբյան. Ժամանակը ստիպելու է, որ բոլորը հավաքվեն Տեր-Պետրոսյանի շուրջը
01:16
Հակոբ Հակոբյան. Ժամանակը ստիպելու է, որ բոլորը հավաքվեն Տեր-Պետրոսյանի շուրջը
Հակոբ Հակոբյան


Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ) կարծում է, որ Հայ ազգային կոնգրեսի վերակազմավորումը կուսակցության դրական ազդակ կհանդիսանա համաժողովրդական շարժման վերածնունդի համար: Նման վստահություն նրան ներշնչում է Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավար ներկայությունը կուսակցության կազմում:

«Անկախ նրանից՝ կուսակցության անունն ինչ կլիներ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գոյություն ունի, երկրում էս վիճակն ա… 1997-ին երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, սկզբից որ շարժումը սկսեց (2007-ին-խմբ.), ոչ ոք չէր մտածում, որ էդքան համախոհներ կունենա, էդքան մարդ կհավաքվի: Նույնը հիմա՝ ժամանակն է ստիպելու, որ բոլորը հավաքվեն Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը», - Lurer.com-ի հետ հարցազրույցում ասել է պարոն Հակոբյանը:

Նրա խոսքով, Արցախյան պատերազմում հաղթանակն էլ տրվեց հիմնականում նախագահ Տեր-Պետրոսյանի կշռադատված քաղականության շնորհիվ:

«Մենք կյանքում չէինք պատկերացնի, որ հնարավոր ա Ղարաբաղ գրավել, Լաչին, Շուշի, բայց էդ մարդը կարացավ էդքան ճիշտ քաղաքականություն վարել, ամբողջ զորքը համախմբեց: Ես 1989-ի հետ կարամ համեմատեմ, որ տարբեր ջոկատներ չէին համախմբվում, բայց ժամանակը ցույց տվեց, որ ճիշտը էդ ա», - ասել է Հակոբ Հակոբյանը

Նախկին պատգամավորը համոզված է նաեւ, որ Կոնգրեսից անջատված ուժերն ու անհատների հետդարձի «կամուրջներն այրված չեն», ու նրանցից շատերի վերադարձն ընդամենը ժամանակի հարց է:

«Ես անընդհատ օրինակը իմ վրա եմ վերցնում: Հոկտեմբերի 27-ից հետո մեզ թվում էր, բոլոր հրամանատարները մտածում էին, թե իրանք բոլորը Վազգեն Սարգսյան են, բայց ժամանակը բերեց ապացուցեց, որ Վազգեն Սարգսյան չկար, ինքն էր միայն: Ու էս ընթացքն ա, իրանց բոլորին թվում ա, թե լուրջ լիդերներ են: Պետք ա մի հատ առանձնանան, իրանք իրանց կաշվի վրա մի հատ զգան, նոր հետ գան: Որովհետև ես հաստատ համոզված եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը էդ կամուրջները չի այրել: Տեղ թողել է բոլորի համար: Որովհետև ինքը էնքան հզոր, մեծ մարդ ա, որ հասկանում ա՝ պետք ա ամեն մարդ մի հատ առանձին իրա լուծի տակ մտնի, որ իմանա: Իշխանություններն էլ էսօր ամեն ինչ անում են, որ հեռվացնեն: Անունները չտամ, էսօր լյուբոյ տղու, ջան-ջան անելով՝ հեռվացնում են»,- ասել է Հակոբ Հակոբյանը:

Նա տեղեկացրել է նաեւ, որ այժմ ապրում է Հայաստանում, սակայն ո՛չ ձեռնարկատիրական, ո՛չ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, որովհետեւ իշխանությունները իր մերձավորներից «մի 15 հոգու անօրինական ձևով՝ վատ ձևով, շանտաժով կալանավորեցին», եւ ինքը չի ցանկանում այդ մարդկանց «հացին վայիս լինի»: 

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 1340 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ilur.am, Լևոն Տեր-Պետրոսյանին, Հակոբ Հակոբյան | - Վարկանիշ -: 0.0/0