Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 14 » Հայաստանի հանձնումը Ռուսաստանին
13:17
Հայաստանի հանձնումը Ռուսաստանին

Երջանիկ Աբգարյան

ՍՍ-ը իր կամակատարների հետ շարունակում է 1999-ից ՌՔ-ի հետ սկիզբ դրած սեւ գործը՝ Հայաստանի հանձնումը Ռուսաստանին: Ռուսական կայսերապաշտությունը միայն մեր երկրում է, որ որեւէ խոչընդոտի չի հանդիպում այդ գործում: Իսկ ահա Ուկրաինայում նույնիսկ ռուսասեր համարվող Յանուկովիչի իշխանությունն արդեն մի քանը լուրջ ապտակներ է տվել «աշխարհը գրավիր» անուն կրող եւ ըստ այդմ իր հարեւանների միսն ուտող Պուտինին: Մի օրինակ. Ուկրաինան ռուսական նավթ է օգտագործում, բայց այն նավթը, որը, ըստ փաստաթղթերի, իր տարածքով արդեն անցել է եվրոպական երկրներից մեկը կամ մյուսը: Այսինքն՝ Ուկրաինան նավթը գնում է եւրոպական երկրներից եւ ոչ թե իրեն կպած Ռուսաստանից, որի դեպքում, ըստ տրամաբանության, ավելի էժան պիտի լիներ: Բայց այստեղ է, որ եւս մի ավելորդ անգամ ցուցադրվում է, որ ամեն տրամաբանականը չէ, որ կապ ունի ճշտի եւ արդարացիության հետ: Բանից պարզվում է, որ այդ մանրապճեղ Հիտլերիկը Ուկրաինային նավթն առաջարկում է այնպիսի գնով, որը մոտ 20 տոկոս թանկ է եւրոպական երկրներին վաճառվող նավթի գնից: Սա բացահայտ քաղաքական ճնշում է, որը Ուկրաինան կարողանում է շրջանցել Պուտինի նավթը ուրիշներից ավելի էժան գնելով: Սա տեղին եւ շատ զգայուն ապտակ է ռուսական իմպերիալիստական հավակնություններին: 

Մենք ունե՞նք այդպիսի հնարվորություններ: Ռուսական վառելիքի այլընտրանքը Հայաստանն ունի, դա պարսկական գազն ու նավթն են: Գազամուղի մի գիծ արդեն կա, հարկավոր է ավելացնել նույն տրամաչափի խողովակաշարի երկրորդ գիծը: Պարսկաստանի Արեւմտյան Ատրպատական նահանգում ՀՀ-ի սահմանից ոչ շատ հեռու կա նավթավերամշակման գործարան, որին նավթով սնուցող խողովակաշարից կարելի է ՀՀ-ի նավթամթերքների սահմանափակ կարիքը հոգալ կառուցելով մի քանի հարյուր կիլոմետրանոց նավթամուղ եւ նավթավեամշակման գործարան Երեւանի մոտակայքի գյուղատնտեսական օգտագործման համար ոչ պիտանի հողերի վրա: Երկաթգիծն էլ մոտակայքում կլինի: Այս հնարավորություններն իրագործելու համար միայն մեկ պայման է պետք՝ Հայաստանում իշխանությունը պետք է խլել պետական դավաճանների ձեռքից:


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1304 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Երջանիկ Աբգարյան | - Վարկանիշ -: 0.0/0