Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 10 » ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի տարբերությունը
14:35
ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի տարբերությունը

Վահե Աղաքարյան

Որոշ մարդիկ ասում են, որ ՀԱԿ-ը գնում է նույն ճանապարհով, ինչ որ ՀՀՇ-ն, որ սխալ է շարժումը դարձնել կուսակցություն: Բայց ՀԱԿ-ի և ՀՀՇ-ի մեջ կա մի շատ էական տարբերություն. երբ ՀՀՇ-ն վերածվեց կուսակցության, կուսակցությանը բացի ազնիվ, շարժմանը նվիրված, պայքարող մարդկանցից, անդամագրվեցին նաև այնպիսինները, ովքեր այդպես էլ չհամակերպվեցին այն մտքի հետ, որ ոչ թե իրենք են ՀՀՇ-ի առաջնորդները, այլ Համազգային շարժման կողմից ընտրված առաջնորդները և նրանք կարծես իրենց առաջ նպատակ էին դրել կազմաքանդել ոչ իրենց կողմից առաջնորդվող կուսակցությունը: Դա, ինչ-որ չափով, նրանց հաջողվեց, հենց այդպիսի մարդկանց գործունեությամբ էր պայմանավորված այն, որ առաջացավ հակակրանք ՀՀՇ-ի անվան հանդեպ: Նրանք վերջնական հաջողեցին, երբ ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ Վանո Սիրադեղյանը հարկադրաբար լքեր երկիրը:
ՀԱԿ-ի դեպքում լրիվ այլ է: Նորաստեղծ ՀԱԿ կուսակցության անդամ դառնալու են բացառապես այն մարդիկ, ովքեր 5 տարի շարունակ պայքարելով, անցել են բազմաթիվ փորձություններով, ունեցել են և՛ հաջողություններ, և՛ կորուստներ, բայց չեն հիասթափվել ու չեն հուսահատվել, չեն վախեցել ու չեն ընկրկել, չեն կաշառվել ու չեն ծախվել, պայքարել են ու պայքարելու են մինչև վերջ: Հիմա արդեն կարող ենք որպես փաստ արձանագրել, որ այս կուսակցությունում դավաճան չկա, այս կուսակցությունում կասկածող չկա, այս կուսակցությունում Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է:

Հ.Գ. Հենց Հայ Ազգային Կոնգրեսն է այն ուժը, որ պետք է հաղթական ավարտին հասցնի դեռևս 1988թ.-ին սկսված Հայոց Համազգային Շարժումը:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1013 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ՀՀՇ, Վահե Աղաքարյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0