Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 26 » Հիվանդ գոյությունն էլ ապրելաձև է
19:16
Հիվանդ գոյությունն էլ ապրելաձև է


Վահան Մելիք-Փարսադանյան

Իրական դեպք է.
Ծանր վիճակում գտնվող հիվանդին լիարժեք օգնություն ցույց տալու նպատակով գլխավոր բժիշկը խորհրդակցության է հրավիրում բոլոր մասնագետներին և ներկայացնելով հիվանդի վիճակը հարց է տալիս՝ ի՞նչ կասեք կոլեգաներ, բուժենք, թե թողենք ապրի…

Ցավալի է, բայց փաստ` պետականորեն ընդունված ժամանակակից բժշկությունը գիտակցելով իր անկարողությունը, թե գործարարությունը գերադասելով մարդու առողջությունից վերահսկողությունից դուրս է թողել բուժական ծառայություններ մատուցող շուկան: 

Չհաշված այն փաստը, որ շատ մասնագետներ օրգանների ֆունկցիաներն անգամ ճշտությամբ չգիտեն, և անհրաժեշտ է նմաններին զրկել բժիշկ կոչվելու իրավունքից, բուժումներ են իրագործում մարդիկ, ովքեր ոչ միայն օրգանների ֆունկցիաները, այլև օրգանների տեղերը ճշտությամբ չգիտեն, քանի որ չեն ստացել մասնագիտական կրթություն, իսկ այն բուժ-եղանակները, որ կիրառում են պարզապես դուրս է առողջ տրամաբանության սահմաններից: 

Մտածում եմ, գուցե սա էլ է դիտավորյալ արվում, որ հիվանդացնեն ժողովրդին` գիտակցելով, որ հիվանդ օրգանիզմը շատ դեպքերում զրկվում է առողջ դատելու ունակությունից:

Հրավիրելով ժողովրդի ու մասնագետների ուշադրությունը խոստանում եմ պարբերաբար ներկայացնել բուժումներին և բուժական եղանակներին վերաբերող խնդիրները, պարզաբանել հիվանդությունների կամ կոնկրետ հիվանդության պատճառագիտությունն ու բուժման իրական եղանակը:
Նպատակ ունենալով հեռու պահել մարդկանց, բուժումների արդյունքում, հիվանդություններ ձեռք բերելու հեռանկարից:

Սպասում եմ ձեր արձագանքներին ու հարցերին կապված վերոնշյալի հետ: Իսկ եթե խաբվածի կարգավիճակը ձեզ դուր է գալիս, կարող եք լռել` հիվանդ գոյությունն էլ է ապրելաձև…

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1242 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Վահան Մելիք-Փարսադանյան | - Վարկանիշ -: 0.0/0