Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 10 » Հռետորական կոչերի ընկալումը
10:05
Հռետորական կոչերի ընկալումը



«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Հայկ Ավետիյանն իր էջում գրում է.

Ինչպե՞ս ենք մենք հռետորական կոչեր ու վերլուծություններ լսելիս կամ ընթերցելիս ընկալում միմյանց.

1) ԵՍ
● Հիմնականում «ես» = «դու»
Օր.՝ Ես իրավունք չունեմ այս ամենն անտեսելու:

● Երբեմն «ես» = «ես»
Օր.՝ Արդյունքում տուժում ենք ես ու դու:

2) ՄԵՆՔ («մենք» ≠ «դու»)
● Հիմնականում «մենք» = «մեզանից շատերը», ընդ որում երբեմն «մենք» ≠ «ես», մինչդեռ «ես» մերոնքական եմ (= ձերոնքական եմ)
Օր.՝ Վերջերս մենք շատ ենք սկսել մեր պատերի վրա գրել ու գրել և միմյանց հետ ավելի ու ավելի քիչ ենք բանավիճում: Անորոշ հայատարարությունների քանակն աճում է: Ուղիղ համեմատականորեն աճում է նաև դրանք տեղին կամ անտեղի իրենց վրա վերցնողների և որոշ չափով հիասթափվողների թիվը:

● Երբեմն «մենք» = «մենք»
Օր.՝ Մենք պիտի փորձենք ճիշտ ընկալել միմյանց և չվախենալ միմյանց քննադատելուց, միմյանց նկատմամբ որոշակի հարցերում անհամաձայնություն ցուցաբերելուց...

● Երբեմն «մենք» = «դուք»
Օր.՝ Մենք պիտի փորձենք ճիշտ ընկալել միմյանց և չվախենալ միմյանց քննադատելուց, միմյանց նկատմամբ որոշակի հարցերում անհամաձայնություն ցուցաբերելուց...

3) ԴՈՒ
● Հիմնականում «դու» = «նա»
Օր.՝ Թե ասա՝ դու կրթությունն ու գիտությունը «հորով-մորով» ես արե՞լ, որ անցել ես նախկին արտաքին գործոց նախարարի ֆինանսաքաղաքական պրոբլեմները Ֆեյսբուքում՝ պատիդ վրա քննարկելուն:

● Երբեմն «դու» = «ես»
Օր.՝ Որքան շատ ես օբյեկտիվ փորձում լինել, այնքան շատ են տրամադրվում ասածներիդ մեջ սուբյեկտիվ էլեմենտներ փնտրելուն:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 809 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1