Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 22 » Ի պատասխան Սերժ Սարգսյանի
16:35
Ի պատասխան Սերժ Սարգսյանի

ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Ի պատասխան Սերժ Սարգսյան «Երբ մեկ-մեկ խոսում են այն մասին, որ Հայաստանում արդարության, ազատության պակաս կա եւ այլն, դրա համար են մեր քաղաքացիները գնում, ես կտրականապես դրա հետ համաձայն չեմ: Ինչո՞ւ։ Որովհետեւ երբ նայում ենքաշխարհագրությունը, թե որ երկրներ գնացին մեր քաղաքացիները, ապա հստակորեն տեսնում ենք, որավելի շատ արդարություն ունեցող երկրներ չեն գնում: Հիմնականում գնում են բարձր աշխատավարձի ետեւից» անկեղծ խոստովանությանը…

Անցած 20 տարիների ընթացքում ՀՀ-ից արտագաղթածների մոտ 90 տոկոսը հանգրվանել է Ռուսաստանում: ՀՀ և ՌԴ իշխանությունների փոխհամաձայնությամբ «Համերկրացի» ծրագրի շրջանակներում վերջին տարիներին արտագաղթը ստացել է կազմակերպված բնույթ: Այսինքն, քաջ գիտակցելով, որ ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում սպասվում է դժոխային անազատություն և անարդարություն՝ միևնունն է ՍՍ-ն արտագաղթը խրախուսում է: Իրերը կոչենք իրենց անուններով. հայերն արաքսվում են Ռուսաստան:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 850 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: «Համերկրացի», Սերժ Սարգսյան, Զոյա Թադևոսյան | - Վարկանիշ -: 5.0/1