Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 30 » Արտահերթ ընտրությունների միտքը
16:35
Արտահերթ ընտրությունների միտքը
Կարծում եմ Նախագահի այս խոսքերում արտահերթ ընտրությունների միտքը կա

Արմեն ֆոն Գևորգյան


Լևոն Տեր-Պետրոսյանը չի ասել, որ դուրս է գալիս քաղաքականությունից։ Տարիքի հետ կապված «Բացառություններ չկա՞ն» հարցին նա պատասխանում է.
«- Իհարկե, կան: Բայց դրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և, երբեմն, նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկն ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների»:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ դարձվածքներին.
  • արտակարգ իրադրություններ,
  • արտաքին վտանգներ,
  • երկրում տիրող քաոսային վիճակ,
  • կառավարելիության բացակայություն,
որին հետևում է՝ նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ...
Չե՞ք կարծում, որ մարտ ամսին նման վիճակ է լինելու երկրում։ Կարծում եմ Նախագահի այս խոսքերում Արտահերթ ընտրությունների միտքը կա։
Չեմ մոռացել, որ Տեր-Պետրոսյանը խոստացել է այնպես անել, որ ընտրությունները ձմռանը չլինեն... :)
Ամեն դեպքում «սառը» եղանակին պայքարը փոխարինելու ենք «տաք» եղանակին պայքարելով...:
Եվ նորից կրկնեմ առաջին նախադասությունը՝
Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից դուրս չի եղել...
ՀԱՂԹԱՆԱԿ

www.ilur.am
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 963 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արմեն ֆոն Գևորգյան, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 5.0/1