Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 31 » Կոչ լրատվամիջոցներին և լրագրողներին
21:04
Կոչ լրատվամիջոցներին և լրագրողներին
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ԿՈՉ-ԴԻՄՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Հեռուստաալքնե՜ր, «անկախ», «կիսանկախ», «ազատ» լրատվամիջոցնե՜ր, թերթե՜ր, կայքե՜ր, վերլուծագանգե՜ր.



Հայաստանում նախագահական ընտրություններ են, ամենակարեւոր քաղաքական կամպանիան, որ տեղի է ունենում 5 տարին մեկ անգամ։ Հիմա այդ ընտրությունների քարոզարշավի կեսում՝ հասարակածում ենք։ Այսինքն՝ ամենաթեժ շրջանում։ Լրատվամիջոցները հիմա պիտի պայթեին նախընտրական պայքարի մասին նյութերի առատությունից։
Հա, հիշեցնենք, որ՝

Էս նախագահական ընտրություններին Հայ Ազգայն Կոնգրեսը, Լեւոն Տեր-Պետրոսյանը չե՜ն մասնակցում....

Լսում ե՞ք... չե՜՜՜ն մասնակցում... ընդհանրապես չեն մասնակցո՜ւմ...
Ընտրարշավի էս սուղ ու թանկ օրերին ու ժամերին զբաղվեք ընտրարշավով, նախագահի թեկնածուներով, նրանց ծրագրերն ու այցերը լուսաբանելով ու մեկնաբանելով։
Լսո՞ւմ եք, ոնց որ լրվ խառնել եք սաղ...
Հասկանում եք՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Դավիթ Շահնազարյանը, ո՛չ Արամ Սարգսյանը, ոչ էլ, շատ կներեք, Պետրոս Մակեյանն ու Սոս Գիմիշյանը նախագահի թեկնածուներ չեն։ Միմյանցից խլելով մի՛ քաշքշեք նրանց ստուդիայից ստուդիա, թեթից թերթ։ Թողեք էդ մարդկ մի կարճ ժամանակով էկրաններց, կայքերից ու թերթերից իջնեն, իրենք էլ հանգստի իրավունք ունեն, տուն-տեղ, կին, երեխա։ Հանգիստ թողեք նրանց մնչեւ փետրվարի 18-ը։ Հետո խնդրեմ՝ ձեզ նվեր՝ տարեք, զրուցեք, քննեք, հետազոտեք, սիրեք, գուրգուրեք, կերեք...
Իսկ հիմա խնայեք ընտրարշավի այս կարճ շրջանի թանկ եթերաժամանակն ու էջերը, հրավիրեք նախագահ թեկնածուներն, նրանց թիմերի մարդկանց, էդ մարդիկ թող իրենց 2-րդ սորտ չզգան վերոնշյալների կողքն. անհարմար է, ամոթ է։ Օգնե՛ք ձեր սիրասուն ժողովրդին կողմնորոշվելու առաջիկա ընտրություններում իրենց քվեարկելիս։ 
Ի՞նչ...
Ախ, դրա համար ձեզ չե՞ն վճարում...
Ա՜յ քեզ պետություն, ա՜յ քեզ երկիր...
Վճարում են միայն Կոնգրեսին «խփող» նյութերի՞ համար...
Ա՜յ ես դրանց մ...
Դե ոչինչ... ագահություն մի արեք, ամբողջ 5 տարի այդ ձեւով լիուլի վաստակել եք։
Մի երկու-երեք շաբաթվա քաղաքացիական պարտքի զգացում, մի երկու-երեք շաբաթվա մասնագիտական արժանապատվության պաշար, մի փոքրիկ, տարրրրրրրական հայրենասիրություն չունե՞ք, որ... Ընտրարշավ է, ճակատագրական շրջան՝ 2-3 շաբաթ ընդամենը, հանուն ազգի, կատարե՛ք ձեր պարտքը, օգնե՛ք էս ժողովրդն... Հետո խնդրեմ, Կոնգրեսը ոչ մի տեղ չի փախչի, նա դեռ երկար է լինելու, նրա վրա էլի կաշխատեք ձեր փողը՝ ընդդիմություն լինի թե իշխանություն...
Մա՜րդ եղեք մի երկու-երեք շաբաթ...

Մարինե Նազարյան
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 943 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արամ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Դավիթ Շահնազարյան, Նիկոլ Փաշինյան | - Վարկանիշ -: 5.0/1