Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 8 » Կողոպտիր ինձ՝ ընտրե՛մ քեզ...
08:10
Կողոպտիր ինձ՝ ընտրե՛մ քեզ...

Աշոտ Սարգսյան

Ի՞նչ ստացվեց։ Ընտրարշավի ընթացքում Երեւանի գործնականում ողջ չափահաս բնակչությունը անհերքելի ապացույցներով տեղեկացվեց ու համոզվեց, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը իրենցից տարեկան նվազագույնը 2 միլիոն դոլար է կողոպտել, գողացել։ Եւ դրանից հետո 235.000 մարդ, շոյված ու զգացված Տարոնի կողմից կողոպտված լինելու փաստից եւ ցանկանալով առաջիկա տարիներն եւս վայելել նրանից կողոպտվելու, կեղեքվելու գերագույն այդ հաճույքը, գնացել ու ձայն է տվել Տարոնին։ Դժվար է ասել, թե ո՞ր բնագավառի նեղ մասնագետը կարող է բացատրել՝ դա Տարոնի գերբնական հմայքի, թե՞ երեւանցիների մեջ տարածված մազոխիզմի համաճարակի արդյունք է։ Կարելի՞ է, օրինակ, ըստ այդմ ենթադրել, որ եթե առաջիկայում Տարոնը ոչ թե տարեկան 2 միլիոն, այլ 200 միլիոն գողանա ու կողոպտի, ապա դրանով հարյուրապատիկ կմեծացնի իր նկատմամբ հասարակական համակրանքը՝ 4 տարի հետո հավակնելով արդեն նախագահի աթոռի։ Հին աշխարհի առասպելաբանական սյուժեների արժանի մրցակից այս երեւույթը հենց որպես այդպիսին գնահատելու փոխարեն, ահա, իշխանական շարմազանովներից սկսած մինչեւ ընդդիմադիր «ՀԺ» հաջորդ պահից անմիջապես սկսեցին ըստ «ընտրությունների արդյունքների» լուրջ-լուրջ դատողություններ անել՝ այս ամենը համարելով «ընտրողի կամքի արտահայտություն»։


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1069 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Աշոտ Սարգսյան | - Վարկանիշ -: 0.0/0