Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 1 » Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները
23:16
Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները

Ոմանք, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության, կամ Հայաստան - Ռուսաստան հարաբերությունների մասին, «միամտորեն» ընդհանրացնելով անկախության ժամանակաշրջանի իշխանություններին, ասում են, որ ՀՀ 22 տարվա իշխանությունները միշտ էլ ծառայել են Ռուսաստանին, միշտ էլ «պապա» են համարել նրան: 
Փաստերով խոսելու դեպքում, հարկ է մեջբերել պաշտոնավարման ժամանակաշրջանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված հետևյալ գնահատականները.

«...ինքնախաբեությամբ Ռուսաստանի կամ որևէ այլ տերության խաղալիքը դառնալու մոլագարությունը դեռևս որքա՞ն ժամանակ պետք է լինի հայի կենսակերպը: Մի՞թե մեծ խելք է պետք հասկանալու համար, որ ինչպիսի իշխանություն էլ լինի Ռուսաստանում, միևնույն է՝ նա չի կարող ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետև իր կազմում ունի քսան Ղարաբաղ»։ - 1997թ.

«Եվրոպական գերտերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը 1878-1914 թվականների ընթացքում ոչ միայն որևէ գործնական քայլ չկատարեցին Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների ծրագրի իրականացման ուղղությամբ, այլև իրենց անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար»։ - 1995թ.

Դե հիմա նույն «միամիտ» կերպով պատկերացրեք 1998թ-ից հետո հաստատված իշխանություններից նման գնահատականներ: Եթե պատկերացնում եք, ուրեմն «միամիտ»-ի չակերտները լրիվ տեղին են:


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 3945 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Հարութ Ուլոյան, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 5.0/1