Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 3 » Լիսկայի ու Նեմեցի հրաժարականների նմանությունը
18:44
Լիսկայի ու Նեմեցի հրաժարականների նմանությունը
Մհեր Ղալեչյան

Համեմատեք. տեքստը, բովանդակությունը, տարեթիվը. միստիկա է

Հատված Սուրեն Խաչատրյանի հայտարարությունից. 03.հունիս.2013 (Ավո Բուդաղյանի սպանությունից հետո)
  • «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»
Հատված Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից. 03.հուլիս.2012 (Վահե Ավետյանի սպանությունից հետո)
  • «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել։ Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը»:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 2838 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Մհեր Ղալեչյան | - Վարկանիշ -: 0.0/0