Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 1 » Մակեյանը «դեսպոտիկ» է
05:34
Մակեյանը «դեսպոտիկ» է
Կուսակցությունը ընտանեկան բիզնես չէ


- Պարոն Մեհրաբյան, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ձեր՝ կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի անդամությունը կուսակցությանը դադարեցված է։ Այնուհետև ասվում է, որ «կուսակցության քաղաքական խորհուրդը լսեց կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի կանոնադրական պահանջները չկատարելու, կուսակցությունը վարկաբեկելու հետևողական գործունեության հարցը»։ Դուք կուսակցության քաղխորհրդի անդամ չե՞ք, ինչ է, և մասնակցե՞լ եք արդյոք հիշատակվող քաղխորհրդի նիստին։


Ղուկաս Մեհրաբյան - Մակեյանի՝ իշխանությունների հետ ավանտյուրիստական գործարքների պատճառով կուսակցությունը հայտնվել է բոմժի կարգավիճակում, իշխանությունները գրասենյակը օրինական ճանապարհով պետականացրել են: Հետեւաբար նա ամեն անգամ ինչ որ գրասենյակներ է ճարում, նիստեր հրավիրելու համար, բայց մենք հիմնականում հրաժարվում ենք մասնակցել այդ նիստերին: Բայց քանի որ ինքh անընդհատ խուսափում է գրասենյակի վերաբերյալ կոնկրետ պատասխաններից, պատճառաբանելով որ մենք ինչ որ պատվերներ ենք կատարում, նշելով նաեւ Զուրաբյանի անունը, նաև վախենալով հետագա զարգացումներից, որոշեց որ պետք է մեզանից ազատվի: Բայց ինքը կուսակցությունը շփոթում է ընտանեական բիզնեսի հետ, երեւի կրթական ցենզը ընդամենը այդքանին է բավարարում: Արդյունում 1937թ. կոլխոզի նախագահի մակարդակի քաղխորհրդի որոշումը:     




Դավիթ Հովհաննիսյան

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության վարչության անդամներ Ղուկաս Մեհրաբյանը և Պետրոս Գևորգյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են կոնկրետ փաստ` ըստ օրենքի կուսակցությունները պարտավոր են համագումարներ անցկացնել երկու տարին մեկ, կուսակցության կանոնադրության համաձայն` տարին մեկ անգամ, իսկ Ժողովրդավարական Հայրենիքի վերջին համագումարը տեղի է ունեցել 2010թ-ի ապրիլի 4-ին, հետևաբար կուսակցության ղեկավար մարմնի` քաղխորհրդի և նախագահի լիազորությունները վաղուց ավարտվել են, իսկ Մակեյանի` ԺՀԿ նախագահի դերում հանդես գալը` պաշտոնի ապօրինի բռնազավթում: 
Այս կոնկրետ մեղադրանքին այսօր հայտարարությամբ պատասխանել է Պետրոս Մակեյանը, որտեղ ընդհանրապես խոսք չկա այս փաստի մասին, փոխարենը նա կուսակցության ընդդիմադիր անդամներին մեղադրում է կուսակցությունը վարկաբեկելու մեջ և հեռացնում է նրանց:
Այսպիսով որևէ մեկը չի կարող հերքել, որ օրուգիշեր Սերժ Սարգսյանի փեսային պատկանող բոլոր կայքերով ու TV-ներով Կոնգրեսի ժողովրդավարական մեխանիզմներից բողոքող, Կոնգրեսի մահը չարագուշակող և Կոնգրեսին «փրկելու» դարակազմիկ ծրագրեր առաջ քաշող Մակեյանը իրականում փոքր տրամաչափի մի դեսպոտիկ է, որն ապօրինաբար ղեկավարում է իր կուսակցությունը, հրաժարվում է հետևել Հայաստանի օրենքներին և կուսակցության կանոնադրությանը, իսկ այդ ապօրինության մասին բոլոր բարձրաձայնողներին համարում է խառնակիչնր ու վարկաբեկիչներ և հեռացնում կուսակցությունից: Եվ այս ամենը մեկի կողմից, որի ոչ ինտելեկտուալ կարողությունը, ոչ քաղաքական հասունությունը շատ հեռու են քաղաքական լիդեր կոչվելու չափորոշիչներից:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1029 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Դավիթ Հովհաննիսյան, Պետրոս Գևորգյան, Պետրոս Մակեյան, Ղուկաս Մեհրաբյան | - Վարկանիշ -: 0.0/0