Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 13 » Մազոխիստներ և հաղթողներ
10:40
Մազոխիստներ և հաղթողներ
 
Արմեն ֆոն Գևորգյան

Տեսա՞ր դու, մի ողորմելի հանրապետական, որ մի պուճուրիկ օբյեկտ ունի, որ վերջերս փակովի ջիփ է ձեռք բերել, որ ավագանու ընտրություններին տեղամաս մարդ բերելու համար մի քանի կոպեկ է ստացել, ասում է՝ լևոնականները մազոխիստներ են... Հիմա ասեմ ովքեր են մազոխիստները... Հայատանում կան մազոխիստներ...

Տո առաջին մազոխիստը Քոչարյան Ռոբերտն է, որ Վազգենի ահից տեռոր կազմակերպեց Ազգային ժողովում, որ ուղեղն անջատած 10 տարի թալանեց երկիրը, Լևոնի իշխանության գալու վախից էլ բանակ հանեց ժողովրդի դեմ ու կրակելու հրաման տվեց, հիմա էլ ինքն իր գլխին սարքած վախերից թերևս հաստատ հաճույքով չի սպասում այն օրվան, թե երբ պիտի դատվի, կամ հանկարծ չընկնի ժողովրդի ձեռքը, որ գլուխը ջարդող չլինի...

Թիվ երկրորդ մազոխիստը Սարգսյան Սերժիկն է, որ կյանքից ձեռ քաշած  իշխանավարման օրեր է պոկում՝ անփառունակ ապագայի դժգույն հեռանկարով... Եվ հաստատ անհոգ չէ, որ պազերազմ է հայտարարել, ըստ էության, մեկ մարդու և այդ մեկ մարդու քաղաքական ուժի դեմ. Լևոն Տեր-Պետրոսյան և Հայ ազգային կոնգրես՝ այլ թիրախ նա չունի...Նման պաթալոգիկ վախեր ունեցող մարդը որ մազոխիստ չէ, տո բա ի՞նչ է...

Մազոխիստներ են իշխանությունների կողքին ծվարած իրականությունը կորցրած հին հանրապետականներն ու նոր գեներալները՝ իրենց չալպուպուրիկ պլանքյաշ լակոտ-լուկոտներով, որ ամեն օր խումհարից սթափվելուց հաստատ ինքն իրեն հարցնում է՝ հո Լևոնը Սերժից չվերցրե՞ց իշխանությունը...

Ունենք ցավալի մազոխիստներ... 

Մազոխիստներ չե՞ն հաղթանակած, բայց հաղթանակն ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի ուրացողները...

Մազոխիստներ չե՞ն նրանք, ովքեր վստահ են, որ ապրում են ավազակապետությունում՝ վառ գիտակցելով, որ ռեժիմի օր առաջ հեռացումը օր առաջ իրենց կհասցի բարվոք ու անհոգ կենսամակարդակի, բայց միևնույն ժամանակ ոչ են ասում Լևոնին...

Մազոխիստներ չե՞ն նրանք, ովքեր Հ1-ի 24-ժամյա զիբիլը գլխներով անցկացրած բազմոցին պառկած ասում են՝ ե՞րբ ա, է, Լևոնը սրանց քշելու...

Բա էլ ո՞նց է ստացվում, որ լևոնականներն են մազոխիստ. 
  • որ ոչ մի վախ չունեն, դրա՞ համար, 
  • որ ոչ ոստիկանների, ոչ էլ որևէ մեկի առաջ չեն կոտրվում դրա՞ համար,
  • որ վստահաբար կանգնած են մինչև վերջ ու ամեն Աստծու օր մեկ քայլ առաջանում են հանցագործներին իշխանությունից հեռացնելու գործում, դրա՞ համար...

Ձեզանով վախերի ու վախկոտների երկիր են սարքել, դուք էլ, իրենք էլ վախերի տակ կզած որ հաճույք եք ստանում դեռ լևոնականների՞ն եք մազոխիստ ասում...

Ամեն, ամեն Աստծու օր դուք պարտվում եք, դուք գլխանց պարտված եք, իսկ Հաղթանակը մեր կողմն է, մեր ամեն օրը ՀԱՂԹԱՆԱԿ է, միմիայն ՀԱՂԹԱՆԱԿ...

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1291 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արմեն ֆոն Գևորգյան | - Վարկանիշ -: 5.0/1