Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 14 » Մեր Հաղթանակը մեզ չեն ներելու
01:47
Մեր Հաղթանակը մեզ չեն ներելու

Բաթ Ադամյան

Մեկ էպիզոդ հազար ու մեկից

1991 թվական, ապրիլի 20: 
Պայթել էր Բալահովիտի զինամթերքի պահեստները:
Դեռ Գետաշենի «կոլցո» տեղի չէր ունեցել:
Դեռ պիտի պուտչ տեղի ունենար:
Նույն թվականի նոյեմբերի 10-ին ԽՍՀՄ-ը պետք է դադարեր գոյություն ունենալ: 
Այս ամենը դեռ պետք է լիներ:

2013 թվական, մայիսի 8, 9-ը:
Հաղթանակի օրվա առթիվ 2 օր է, ՀՀԿ-ական պնակալեզ տականքը աղտոտելով եթերը, վայրահաչում է ՀՀՇ-ի ու նրա ղեկավարության մասին:

1991 թվական, մարտ ամիս։ Գիշեր է: Երեք հոգի («ոջլոտ» ՀՀՇ-ականներ, ինչպես կարտահայտվեր ՀՀԿ-ական տականքը հիմա) ծեծում են ինչ որ բնակարանի դուռ, դուրս
են հրավիրում տանտիրոջը, երկար վիճում են ինչ որ հարցի շուրջ:
Տանտերը պահեստների ԽՍՀՄ զինվորական մասի ռուս սպա էր:
...Նոր ստեղծվող Հայոց բանակը զինվում էր:
Զինամթերքի պահեստներում բավականին պակասորդ էր առաջացել:

2013 թվական, մայիսի 9-ը։
Հաղթանակի օրն է, կեղծում են պատմությունը, երկիրը, ամեն ինչ:
Բայց կարևորն այն է, որ մենք կարողացանք հաղթել և մարտի դաշտում և թիկունքում:
Եվ դա, ըստ երևույթին, մեզ չեն ներելու:



Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1364 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Բաթ Ադամյան | - Վարկանիշ -: 0.0/0