Միայն զարմանահրաշ երկրներում են հեղափոխությունները հնարավոր - 16 Հունվարի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 16 » Միայն զարմանահրաշ երկրներում են հեղափոխությունները հնարավոր
17:22
Միայն զարմանահրաշ երկրներում են հեղափոխությունները հնարավոր
Հայկ Ավետիսյան

ԿՈՆՍՊԵԿՏԱՎՈՐԵԼՈՎ ՄԵՐ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԵՐԿՐԻ՝ 
ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹՆԵՐԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

Առաջ չէի հասկանում, թե ինչու են Հայաստանն անվանում զարմանահրաշ երկիր: Ի՞նչ ունենք՝ ի՞նչ հրաշք, ի՞նչ զարմանք. էս ի՞նչ եք ասում: Բայց հիմա կամաց-կամաց ամեն ինչ իր տրամաբանական պատկերն է ստանում.

Միայն զարմանահրաշ երկրում է կարող Սպիտակցի Հայկոյի երգերի սիրահար որևէ մեկի կինն օպերաներ ու օպերետաներ գրել: Ու միայն զամրանահրաշ երկրում դեռ այդ կատարումը չլսած՝ գիտես արդեն անվանումը՝ «Օպերա Արմենիկում»:

Միայն զարմանահրաշ երկրում կարող են ատամի ջարդիչով փորձել ատամ սարքել:

Միայն զարմանահրաշ երկրում են ստիպված աշխատում՝ չհասկանալով, չսիրելով ու չընդունելով իրենց աշխատանքի բնույթը, բայց վախենում այդ աշխատանքը կորցնելուց:

Միայն զարմանահրաշ երկրում են կարող վաղուց վախճանված բանաստեղծներ ու գրողներ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցն ու Ավետիք Իսահակյանը մեր օրերում մասնակցել իշխանության թևի նախընտրական քարոզներին և ջախջախել բոլոր մրցակից թեկնածուներին ու կուսակցություններին, նրանց խելամիտ, գրագետ ու նպատակասլաց ծրագրերն, ինչպես նաև՝ իրենց այդքան սիրող, հարգող ու հիշող ժողովրդին:

Եվ վերջապես, մեր ժամանակներում միայն զարմանահրաշ երկրներում են հեղափոխությունները հնարավոր:
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 364 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1