Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 15 » Ինչո՞ւ այդքան չեք սիրում Ռուսիան
16:02
Ինչո՞ւ այդքան չեք սիրում Ռուսիան

- Միխայիլ, բայց ինչու այդքան չեք սիրում Ռուսիան։


- Հարցը ենթադրում է, թե ես հիմա կփութամ արդարանալ, ապացուցել, որ սիրում եմ։ Դե իսկ բնականաբար ենթադրվում է, որ Դուք անառարկելիորեն սիրում եք Ռուսիան։ Այս խոսակցությունը չափազանց լուրջ է։ Եվ ինչ որ մի տեղ էլ անիմաստ։ Իրենց հայրենիքը՝ Գերմանիան, սիրում էր նաև խորտակված  գերմանական սուզանավի անձնակազմը։ Ցարական ընտանիքը գնդակահարող չեկիստն էլ էր սիրում Ռուսիան և դա անում էր հանուն Ռուսաստանի։ 
 

Ես Ձեզ կարող եմ ասել, թե ինչ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ այս աշխարհում։
 

ԵՍ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ երեսպաշտությունը։ Ես չեմ սիրում սուտն ու բռիությունը։  Չեմ սիրում, երբ ուժեղը ծաղրուծանակի է ենթարկում թույլին։ Չեմ սիրում, երբ մարդիկ սպանում են իրար։ Չեմ սիրում, երբ չեն ունենում սեփական կարծիք։ Չեմ սիրում, երբ փակում են նույնիսկ նրա բերանը, ում չեմ սիրում։ 
 

ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ, որ իմ Հայրենիքը հարգեն։ Հարգեն նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից գործարաններ, գեղեցիկ և մաքուր քաղաքներ, որակյալ և մատչելի ապրանքներ ունենալու համար։ Մեր գեղեցկատես կանանց և աշխատասեր ու բարի տղամարդկանց համար։ Ես ուզում եմ, որ այլ երկրները երազեն միավորվել մեզ հետ ոչ թե այլ ելք չունենալու պատճառով, և ոչ էլ այն բանի համար, որ մեզ մոտ բարձր են թոշակները, այլ այն բանի համար, որ մեզ մոտ հասարակությունն ավելի արդարամիտ է, որ հնարավոր է լիաթոք շնչել։ Որ մեզ մոտ ժամանեն ոչ թե մանկահասակ մարմնավաճառներով զվարճանալու համար, այլ բուժվելու նպատակով այն հիվանդություններից, որոնք միայն մեր բժիշկներն են բուժում։


ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ, որ Ռուսաստանից վախենան, որ Ռուսաստանը ատելի երկիր լինի։ Ես չեմ ուզում, որ արտասահմանում ռուսներին ընդունեն որպես ագրեսիվ, բռի, պահելաձև չիմացող ժողովրդի։ Չեմ ուզում, որ աշխարհում իմ երկրին ագրեսորի տեղ դնեն։ Ես չեմ ուզում, որ մենք կոռուպցիայի ու մանկական մահացության մակարդակով աշխարհում առաջինը լինենք։ Ես չեմ ուզում, որ իմ ժողովրդին զանգվածային քարոզով վերածեն միաձայն ամբոխի։


Եվ ես ՉԵՄ «ԱԽՈՐԺՈՒՄ» մեր խնդիրներից։ Ես ԾԱՂՐՈՒՄ ԵՄ։ Ես ծաղրում եմ ռուս ժողովրդի այն մարդկանց, ում պատճառով Ռուսաստանը չի դառնում այնպիսին, ինչպիսին ես ցանկանում եմ տեսնել, այլ դառնում է այնպիսին, ինչպիսին ես տեսնել ՉԵՄ ՈՒԶՈՒՄ։

Միխայիլ ԵՖՐԵՄՈՎ


 

 
 
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 3617 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Россия, Միխայլի Եֆրեմով, Ռուսաստան, Михаил Ефремов | - Վարկանիշ -: 5.0/1