Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 23 » Նախագահից քցված նախագահի թեկնածուները
23:05
Նախագահից քցված նախագահի թեկնածուները
Նախագահի թեկնածուները ֆինանական տեսանկյունից

Երբ հայաստանյան ընդդիմադիր երեք ուժերն իշխանություններին զրկեցին ընտրությունները «սիրուն» անցկացնելու հնարավորությունից՝ զրկելով այն մրցակցային համարելուց, իշխանություններին մնում էր   ֆարս դարձած «Ընտրություններ 2013» թատերակայնացրած ներկայացումն այնպես կազմակերպել, որ մրցակցային տպավորությունն, այնուամենային, ստեղծվի։ Եվ քանի որ ընդդիմադիր ուժերի շախմատային այդ քայլն անհաշվարկելի էր և ժամանակն էլ՝ սուղ, ուստի Բաղրամյան 26-ում կայացվեցին շուտափույթ որոշումներ՝ միանգամից բեմ նետելով և՛ նոր, և՛ հին՝ վաղօրոք խնամքով նախապատրաստած «դերասաններին»։ Հետաքրքիրն այս ներկայացման մեջ մնում է այն, թե որ թեկնածուի հետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչը քարոզարշավի հենց առաջին օրերից ակնառու է՝ եթե դիտենք նախագահ-դերասաններին ֆինանսական տեսանկյունից։

Առաջին տպավորությունն այն է, որ մեր նախագահ-դերասաններից ոչ մեկն էլ չի վստահում Բաղրամյան 26-ի խոտումներին՝ հրաշալի իմանալով, որ գործ ունեն «քցող» 
պատվիրատու հետ։ 

«Անկախության» գինն ազատ է

Այսպես, Պարույր Հայրիկյանըորպես այս գործում փորձված աղվես, հետագայում  քցված չլինելու համար, գլխանց հայտարարեց, որ փող չունի և Աստծո բարեհաճությամբ դիմեց իր ընտրողներին՝ հանգանակության խնդրանքով։ Սա նշանակում է, որ ինքը չի պատրաստվում իր գրպանից ծախսեր կատարել՝ ինչքան տան, այնքան էլ կծախսի. շատ ծախսի՝ կստացվի, որ ընտրողները շատ են սիրում Հայրիկյանին, քիչ ծախսի՝ կստացվի, որ ժողովուրդը դեռ չի հասունացել ճշմարիտ անկախականին ճշտագույնս գնահատելու հարցում։

«Վաճառվում է տնտեսական ծրագիր»

Հրանտ Բագրատյանին էլ է մտահոգում «քցված» չլինելու հանգամանքը, և իր հայտարարություններից կարելի է եզրակացնել պայմանավորվածությունների հետևյալ պատկերը. մի քիչ կծախսի, թեև տնտեսագետները լավ գիտեն փողի արժեքը և ձեռքից պինդ են։ Տվյալներ կար, որ քարոզարշավին նա ծախսելու ունի ընդամենը 100 հազար դոլար և իր ֆինանսների մասին հայտարարագրում ներկայացրել է մոտավորապես նման չափի գումար։ Բայց օրերս տրված հարցազրույցում նա ակնարկեց, որ «երեխայի բերանից է կտրում» այդ փողը, որ դնում է «Ընտրություններ 2013» ներկայացման մեջ, ու ոչ թե հավատացած է տրված խոստումներում, ոչ թե ռիսկի է ենթարկում դրվող գումարը, այլ պարզապես վաճառքի է հանել իր տնտեսական ծրագիրը՝ «100 քայլը», ինչի գինը պետք է եթնթադրել 100՝ գումարած երեք զրո՝ 1 միլիոն դոլար է։ Խոստովանենք, որ վատ տնտեսական ծրագիր չէ 50-ն անց մարդու համար։ Բա հո իզուր չէ՞, որ մեծ տնտեսագետը տնտեսության մասին խոսելիս գրեթե միշտ կրկնում է, որ մեկ էլ Սերժ Սարգսյանն ունի ծրագիր... Թե ու՞մ ծրագիրը, կպարզվի փետրվարի 18-ից հետո, բայց, միևնույն է, այս ընտրություններում բոլորն են «քցված» լինելու, բացի նախագահի թեկնածու չառաջադրած ուժերից։

200 հազար դոլար՝ էպոսը լավ իմանալու դիմաց

Սեդրակյան Վարդանը գումարի մի մասը շատ առաջ է ստացել, մի կլորիկ գումար էլ ինքն է ծախսել՝ 
200 հազար դոլար և այդ մասին դեռևս աշնանը կատարած նրա հայտարարությունը նշանակում էր, որ այդ գինը կարող է աճել։ Սակայն նրա համար միանգամայն այլ դերակատարություն էր նախատեսված, եթե ընդդիմադիր ուժերը թեկնածու առաջադրեին, ինչը Բաղրամյան 26-ում ծրագրերի փոփոխության բերեց և հիմա էպոսի գիտակն ինքն էլ մտահոգված է «քցված» չլինելու հանգամանքով, քանի որ փոփոխված իրավիճակում մեծ քաղաքականությանը թեկուզ մեծ էպոսագետներ պետք չեն։

Ի սկզբանե քցվածներ

Անդրիաս Ղուկասյանը՝ ամենաանփորձն այս թատերգության մեջ, արդեն իսկ բողոքի հացադուլի մեջ է, քանի որ արդեն «քցված» է։ Նրան միանալու սպառնալիք են ներկայացրել նաև այն երկուսը, ովքեր քարոզարշավի հենց սկզբից հրաժարվում են քարոզարշավից. այս երեքի դերերն այնքան չարժեն, որքան խոստացել են՝ չբավարարվեն ընտրագրավի չափ գումարինին, դա էլ չեն ստանա։

Բարև Ձեզ, ես Ձեր մորաքույրն եմ

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է գրավելու երկրորդ պատվավոր տեղը։ Րաֆֆի Հովհաննիսյանը չի «քցվի»։

Հայկ Սաղաթելյան 


Կատեգորիա: Կես կատակ, կես լուրջ | Դիտումներ: 881 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/2