Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 21 » Նոր բացահայտումներին սպասելիս
02:02
Նոր բացահայտումներին սպասելիս
iLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտնալսումը ԶԼՄ-ներով տարածելուց դեռևս շաբաթներ առաջ, Ս. Սարգսյանը անձամբ էր դրանց կրկնօրինակները նվիրել իր ընկերներներին և ՀՀԿ-ի հետ համագործակցող «հեղափոխական» կուսակցությունների ղեկավարներին:
Փաստորեն Ս. Սարգսյանի հատուկ հանձնարարությունը` հատուկ ծառայություններին, սահմանափակվում էր մեկ սրճարանի սահմաններում: Սա նաև վկայությունն է այն բանի, որ Ս. Սարգսյանն անձամբ է ղեկավարում հակասահմանադրական գործողությունները և հետևաբար իշխանափոխությունից հետո, պետք է կրի անձնական պատասխանատվություն այդ ամենի համար:
Մեր աղբյուրների մեկ այլ տեղեկատվության համաձայն, Ս. Սարգսյանը լայնորեն կիրառում է կենդանի «ժուչոկների» գործելաոճը: Ըննդիմադիր կեցվածքներով տարբեր քաղաքական գործիչներ, խմբագիրներ, լրագրողներ օրվա կտրվածքով զեկուցագրեր են ուղարկում, թե` ով ինչ խոսեց, ով` ինչ է պլանավորում անել: Վստահելի աղբյուրների համաձայն, կենդանի ժուչոկների ամենամեծ խմբաքանակը ուղարկվել էր ԲՀԿ-ի քաղաքական թիմի մոտ: Ինչ-ինչ պատճառներով, սակայն, գործակալական ցանցը բացահայտվել է և, այսօր, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն ամենայն մանրամասներով տիրապետում է քաղաքական-հասարակական-լրատվական դաշտի ժուչոկների մասին ինֆորմացիային:
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 846 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0