Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 27 » Նզովյա՛լ լինես, հայո՛ց խառնակույտ
05:25
Նզովյա՛լ լինես, հայո՛ց խառնակույտ


Դավիթ Գյուլզադյան

Հենց նոր տուն մտա։ Ժամանումս Երևանից է։ Բարով-խերով չգնայի ու ետդարձի ճանապարհի գաղթյալներին չհանդիպեի... Համոզված եմ, որ հենց միայն այսքան գաղթ իրականացնող ավտոբուսներից ու այլաբնույթ մեքենաներից փայ ունենալու համար էլ իշխանական գարշելիները կարող էին իրականացնել մերոնց արտագաղթը։

Դե հիմա լսի՛ր, ա՛յ ոչնչություն, սերժկասաշկատիգրանաշոտծյանակա՛ն խառնակույտ, ես մի կողմ եմ գցում տարիների ընթացքում ներսից կուտակած բարեկրթությունս, ներում չեմ հայցում ինձ հետ ՖԲ-ում ընկերացած ո՛չ հարազատներիցս, ո՛չ նույնիսկ ուսանողուհիներիցս և գերագույն բավականությամբ շպրտում եմ քո երեսին քեզ արժանի մաղթանքներ.

- Հայոց իշխանական գահը զավթած հավաքակա՛ն խառնակույտ, ես քո լա՛վը... Տևականորե՛ն, տևականորե՛ն։ Ազգապի՛ղծ խառնակույտ, երկիրս դատարկելով՝ ստիպում ես ինձ շնչելով շնչահեղձ լինել։ Ես ինքս ի վիճակի չեմ քեզ սակացնելու, բայց պատրաստ եմ համբուրել այն սրբազան ձեռքը, ով կզգետնի ամբոխիցդ կամայական մեկին, ինչպես մեր բանաստեղծներն են համբուրել Սողոմոն Թեհլերյանի ձեռքը, Շահան Նաթալու ճակատը։ 

Մինչև վերջերս իմ պատկերացմամբ մարդկային ոճրագործության անգերազանցելի «բարձունքներում» էին սուլթան համիդը, թալեաթը, էնվերը, ջեմալը, հիտլերը, ստալինը... Այսօր փոխվել է իմ վերաբերմունքը։ Դո՛ւ, հայոց խառնակույտ, դրանցից վատն ես, վատթա՛րը։ Քո արյունատար խառն անոթներում ու երակներում հոսողն արյուն չէ. քեզաբնույթ բորենու մեզ է հոսում դրանցով... 

Նզովյա՛լ լինես, հայո՛ց խառնակույտ, արդե՛ն նզովված ես սերնդեսերունդ...



Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 2839 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Դավիթ Գյուլզադյան | - Վարկանիշ -: 0.0/0