Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 3 » Ուգո Չավեսը կվախճանվի՞ ապրիլին
23:18
Ուգո Չավեսը կվախճանվի՞ ապրիլին

Դոկտոր Խոսե Ռաֆայել Մարկինան ապրում է ԱՄՆ-ում, եւ հայտնի է Վենեսուելայի  Նախագահի առողջության մասին   կանխատեսումներով։ Նա ծանոթ է և Հավանայում, և Կարակասում Չավեսին սպասարկող բժշկական թիմին։ 

«Նախագահին մնացել է երկու կամ երեք ամսվա կյանք, և ցավոք, այդ ճակատագրական խզումը տեղի կունենա ապրիլին»,- ասել է Մարկինան։

Մի քանի օր առաջ, Վենեսուելայի առաջնորդը նշել է, որ նրա մոտ գտել են նոր չարորակ գոյացություններ։ Չավեսը հայտարարել է, որ եթե իր հետ ինչ որ բան պատահի, իր իրավահաջորդը կդառնա փոխնախագահ և արտաքին գործերի նախարար Նիկոլա Մադուրոն։

Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահի  չարորակ ուռուցքի առաջին վիրահատությունը կատարվել է մեկ տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր նա պարբերաբար մեկնում է Կուբա՝ բուժման նպատակով։
Կատեգորիա: Միջազգային | Դիտումներ: 875 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0