Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 17 » Րաֆֆին և նոր ԱԽՔ-ի հեռանկարը
12:15
Րաֆֆին և նոր ԱԽՔ-ի հեռանկարը

Վազգեն Պապոյան

«Բարև»-ի հեղափոխության գործընթացն ինձ բերում է հետևյալ եզրահագումներին:
Այստեղ կարող է լինել 2 տարբերակ. 

Կամ Րաֆֆին չի հասկանում, թե ինչպիսի շանս է հայտնվել իր առջև ու զանազան մուտիլովչիկների դրդմամբ ռեալ ընդդիմությունը միավորելու փոխարեն կասկածում է այս պահին իր ընդդիմության «լիդերի» կարգավիճակին ու այդ պատճառով միավորմանն ուղղված ռեալ քայլեր անելու փոխարեն մրցակցության մեջ է մտել ՀԱԿ-ի հետ՝ կրկնելով բազմիցս փաստերով մերժված բ26-ի կողմից մոգոնված մեղադրանքները, որը խոսում է առնվազն նրա քաղաքական տհասության մասին, որովհետև վճռական քայլերով ընդդիմությունը միավորելու դեպքում նա հնարավորություն ուներ բավարարելու իր մոտիվացիան՝ փառասիրությունը (հետևելով այս գործիչի գործունեությանը, ինձ մոտ տպավորություն կա՝ իր և շրջապատի կողմից սույն գործչին համառորեն ներարկվում է իր բացառիկության ու որոշոկի առաքելության մասին թեզը, և այս հարցում նա շուտով կխփի Հայրիկյանի բոլոր ռեկորդները):

Կամ էլ գործում է ըստ որոշ կասկածների բ26-ի հետ պայմանավորվածությունների շրջանակում և հացադուլի նպատակը ժամանակից շուտ չվառվելն է ու այդպիսով ժողովրդի որոշակի հատվածի կողմից միառժամանակ վստահությունը չկորցնելը, որի հետևանքներն իր համար շատ ցավալի են լինելու՝ նոր ախք-ի հեռանկարն ավելի ու ավելի որոշակի ուրվագծեր են ստանում:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 993 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Րաֆֆի Հովհաննիսյան, Վազգեն Պապոյան | - Վարկանիշ -: 0.0/0