Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 1 » Րաֆֆին և Սամվելը
10:58
Րաֆֆին և Սամվելը
Րաֆֆին կարծես պայքարողներից Սամվել ա ուզում սարքի



Բենիամին Ադամյան
Մարտի մեկին ՀԱԿ-ը որոշել էր հանրահավաք կազմակերպել Ազատության հրապարակում եվ երթով իջնել մինչեվ Մյասնիկյանի հուշարձան: Հետո Րաֆֆին հայտարարեց, որ նույն ժամերին ինքն ա պատրաստվում հուշարձան այցելել: ՀԱԿ-ը իր սկզբնական որոշումը փոխեց եվ որոշեց ինքն էլ նույն ժամին նույն վայրում հավաքը կազմակերպել՝ հավանաբար ժողովրդին երկընտրանքի առաջ չկանգնացնելու պատճառով: Հետո Րաֆֆին կրկին փոխեց իրավիճակը, ասելով, որ ասուլիս պետք ա տա Ազատության հրապարակում ու հետո այնտեղից իջնի Մյասնիկյանի հուշարձան: Ով ոնց, բայց ես Րաֆֆիի էս վարքագծի մեջ սկսել եմ իշխանությանը հաղթելու պոտենցիալ նշմարել - երեվի էս իշխանությանը էսպիսի իռռացիոնալ, անկանխատեսելի քայլեր ա պետք առաջադրել, որ նա պարտվի ժողովրդին հայտարարած պատերազմում ու 
հեռանա: Ես պատկերացնում եմ իշխանական վերլուծաբանների կաթվածահար վիճակը ամեն մի Րաֆֆիի քայլից հետո: Ինչպես Բիսմարկն էր ասում "Никогда не ходите войной на Россию! На вашу любую хитрость они ответят своей непредсказуемой глупостью."


Վահագն Խաչատրյան
Բարևի հեղափոխականներ եթե ձեր նպատակը իշխանափոխություն է, դե ուրեմն ձեր կարգախոսում ավելացրեք սերժիկ հեռացիր կարգախոսը և պահանջեք սերժիկի հրաժարականը: Ոչ թե գյուլուբուլախի գյուղապետինը հիմքից պետք ե քանդել ոչ թե կտուրից: Այդ ժամանակ կլինեմ ձեր հանրահավաքներին եթե պահանջեք հանցագործ ռեժիմի հրաժարականը:

Արա Պետրոսյան

Շատ անդուր էր Վարդան Պետրոսյանի խոսքը... Մի բան չեմ հասկանում, ինչո՞ւ են բոլորը, կամ գոնե շատերը այս անգամվա Շարժումը հակադրում 2008-ին ասելով, որ այս անգամվանը «Բարևով ու ժպիտով է»... նենց տպավորություն ա, որ 2008-ին միտինգի գալուց մի 2 հատ սպիտակ աղունիկ էինք ներս անում ու արնաշաղախ երեսներով գալիս հրապարակ՝ էս անգամ էլ մարդու միս ուտելու... իսկ ի՞նչ էր արածներս՝ երգ ու պար, որ բարևից պակաս մարդասիրական չի... իսկ ո՞վ իմանար, որ վայրենին առավոտ 5-ին գալու ա ու մեզ կոտորի... Թութութութու... ամենա երջանիկը հենց մենք կլինենք, որ դա հանկարծ ՉԿՐԿՆՎԻ, բայց ո՞վ կարող ա դա երաշխավորել... ոչ մեկ: Ասածս էն ա, որ շատ անտակտ ա ու շատ տգեղ են կմճտոցները... ու հաստատ չի նպաստում ազգի, կամ գոնե նրա պայքարող մասի միասնական լինելուն, գնահատելի ա իհարկե Վարդանի գալը ու մասնակցելը, բայց դե խոսելուց էլ՝ պետք ա մի հատ լավ մտածես, հետո խոսաս, ի՞նչ ամոթ բան ա թերթից կարդալը, բոլորը չգիտես ինչու վստահում են էքպրոմտին, հախուռն զգացմունքին ու հաճախ ամբաղ-զամբաղ բաներ դուրս տալիս:


Վարդան Հ. Կարապետեան
Ռուբեն Հախվերդյանին փնովում են մեծ մասամբ մերձիշխանական տուզիկները,որոնք խոշորացույցը ձեռքերին հետևում էին հանրահավաքին,որ մի պրապուսկատ բռնեն ու շարժման դեմ օգտագործեն։ՈՒ Հախվերդյանի ասած ճշտի անհաջող ձևակերպումը ս ծախուները դիտարկեցին որպես դավաճանություն,ազերիների նման սկսեցին պարսավել սեփական ազգի մեծությանը՝Ռուբենին ու վարկաբեկել ժողովրդի ոտքի կանգնելը։
Երգիչը նկատի է ունեցել,որ ս ոչընտիրները գավառամիտ են,գեղացի չեն,այլ՝գեղցի են,ու պետության ղեկավարներ են դարձել Քաջ Նազարի պես։
Մնացածը սխալ հասկացողների՝հիվանդ կամ ծախու հոգիների արդյունքն է։ ՃՃՃ

Արթուր Մինասյան
Հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյան, Լիսկային Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացնելու համար ես չեմ պատրաստվում հեռանալ համակարգչի մոտից ու գալ հրապարակ, քանի որ Լիսկան այս երկրում սոցիալական պրոբլեմների, անօրինականության, արտագաղթի, հանցավորության և այլնի ոչ թե պատճառն ա, այլ` հետևանքը: Պատճառը գտնվում ա Բաղրամյան 26-ում, անունը` Սերժ Սարգսյան, Հայաստանի նախագահի աթոռը 2008-ին ու 2013-ին ուզուրպացրած մի հանցագործ (մի նեղվեք, պարոն Հովհաննիսյան, որ Սերժին հանցագործ եմ անվանում. դա սահմանադրական ձևակերպում է, Հոդված 2. Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է): Այ, երբ այդ հանցագործին, իմա` իշխանությունն ուզուրպացնողին հեռացնելու ու Սահմանադրությունը խախտելու համար պատասխանատվության կանչելու հստակ մտադրության մասին կխոսեք, համակարգչից մեծ հաճույքով կպոկվեմ ու կգամ հրապարակ:


German Avagyan
Прошу считать мои фотографии Движения 2008 года НЕДЕЙСТВИТЕЛЬНЫМИ, ибо Баревоппозиция утверждает, что 2008 года не было...


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1128 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Կարինե Ա. Հարությունյան, Բենիամին Ադամյան, Վարդան Հ. Կարապետեան, Վահագն Խաչատրյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Գերման Ավագյան, Արա Պետրոսյան, Արթուր Մինասյան | - Վարկանիշ -: 0.0/0