Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 2 » Սերժի ընդդիմադիրները
12:56
Սերժի ընդդիմադիրները
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Բենիամին Ադամյանն իր էջում գրում է.

Մի բան ա հետաքրքիր: Հինգ տարի առաջ ընդդիմադիր համարվող շատ մարդիկ անսպասելիորեն  «կտրուկ քաղաքական շրջադարձ» կատարեցին և ատարեցին Սերժ Սարգսյանին, բացատրելով դա մեծ աղետից՝ այն է Տեր-Պետրոսյանի իշխանության գալուց խուսափելու համար: Իշխանության կողմից ամեն ջանք գործադրվեց Տեր-Պետրոսյանին սևացնելու համար մամուլով և զրպարտություններ տարածելով բոլոր հասարակական կառույցներում, սկսած մանկապարտեզներից մինչ պետական հիմնարկներ: Հասարակության մեջ պիտակավորեցին որպես Արևմուտքի, ջհուդամասոնականության կողմից սատարվող մարդ, չնայած էտ նույն արևմուտքը սատարեց ու սատարում ա Սերժին: Տարբեր մարդկանց տարբեր բաներ ասվեց, թե ինչ կլինի, եթե Տեր-Պետրոսյանը գա իշխանության՝
  • կռվածներին, զինվորականությանը ասվեց, որ Ղարաբաղը պիտի հանձնվի;
  • ոստիկաններին, չինովնիկներին աշխատավարձի պահով ինչ-որ բան ասվեց, որ պիտի այն կրճատվի թե ընդանրապես կկորցվի իրենց աշխատանքը;
  • Առաքելական եկեղեցուց անջատ հավատացյալներին («աղանդավորներին») ասվեց, որ պիտի արգելվի իրենց գործունեությունը;
  • Առաքելական եկեղեցու հավատացյալներին ասվեց նախորդին հակասող բան, այսինքն, որ Տեր-Պետրոսյանի օրոք իր հովանավորությամբ թափ ստացավ աղանդավորությունը Հայաստանում;
... ու սենց շատ և շատ այլ ոլորտներում, ամեն տեղ ընտրելով տվյալ ոլորտի թույլ, խոցելի կողմը եվ դա օգտագործելով:
Հիմա ի՞նչն ա հետաքրքիր, երբ այլևս Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, ի՞նչ պատճառաբանությամբ պիտի բոլոր էտ նախկին ընդդիմադիրները սատարեն Սերժին: Կարող ա՞ ասեն, որ էս հինգ տարում միասին աշխատելով արդեն սովորել են նրան և մտերմացել...
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 829 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0