Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 3 » Շուշանը կի՞ն է
21:28
Շուշանը կի՞ն է

Սարգիս Աբրահամյան

Երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն իրեն քննադատողների մասին ասել է. 
«...Ախոռի նման բերանները բացում են՝ սկսած իմ գիրությունից, ես ի վերջո կին եմ և երկու տղա եմ մեծացնում, սա ինչ անբարոյականություն է...»


Հիշեցի Շուշանի հարցազրույցը «Ուրվագծում», 2008թ., թեման Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներն էին: Այդ ժամանակ Շուշանն այնտեղ գտնվող աղջիկներին որակեց որպես անբարոյական: Ինչպե՞ս կարող ես այդ կերպ արտահայտվել, երբ չես ճանաչում Ազատության հրապարակում ներկա գտնվող բոլոր աղջիկներին, կանանց: Այսօր հիշել ես, որ դու է՞լ ես կին: Տհաճ է, չէ՞: Եվ նաև այս չափանիշներո՞վ պետք է կրթես տղաներիդ, Շուշան (միայն մեծացնելով տղաներիդ տղամարդ չես դարձնի, պետք է նաև կրթել):

Այդ ժամանակաշրջանում նաև այդ ծրագրին հյուր էր Ռոբերտ Սահակյանցը՝ Դավիթ Սահակյանցի հայրը, ով հայտարարեց, որ բողոքող այդ «զանգվածին» միայն վառելը կօգնի՝ պետք է վառել թեկուզև 300.000 մարդ լինի այնտեղ:
Եվ այս «մտավորական-արվեստագետներն» ինձ համար մեռան, իրենք իրենց գցեցին կրակն ու ինքնահրկիզվեցին իմ ներսում, դարձան «մԹավորական»: ԱՄՈԹ Է, ՍԹԱՓՎԵՔ իվերջո:
Ինձ համար Շուշանն արդեն նախկին երգչուհի է, իսկ ներկայում՝ ոչինչ, հերթական իշխանիկ:
---------------------------
PS.- Չգիտեմ ինչու. ամեն անգամ հանդիպելով այս խնդրին (երբ արվեստագետը դադարում է մտածել և գործել այնպես, ինչպես վայել է իր կոչմանը) հիշում եմ Ալեքսեյ Հեքիմյանին: Լինելով Խորհրդային ներքին ծառայության գեներալ-մայոր, ստեղծագործում էր և մինչ օրս նրա երգերը դեռ մնում են սիրված («Գարուն է գալիս», «Բարի արագիլ», «Կռունկ, բարով եկար», «Երգիր ինձ համար», «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ», մոտ 300 երգ):
Այսօր ժողովրդականություն վայելող արվեստագետների մեծ մասը գնում է դեպի պալատականի կոչմանը: Ո՞ւր ենք գնում այս տեմպերով... :(

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 2892 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Սարգիս Աբրահամյան, Ռոբերտ Սահակյանց, Շուշան Պետրոսյան | - Վարկանիշ -: 4.0/2