Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 10 » Տեր-Պետրոսյանին շնորհավորելու էին եկել...
09:42
Տեր-Պետրոսյանին շնորհավորելու էին եկել...
1999 թվականից ամեն տարի հունվարի 9-ին Արաբկիրի շտաբում ավանդաբար նշում են Ամանորը, Սուրբ ծնունդն ու Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը։

Երեկ նույնպես Հայ Ազգային Կոնգրեսի Արաբկիրի շտաբում շուրջ 50 համակիրներով կազմակերպել էին ավանդական դարձած նշումները, որի ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռախոսով շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց հավատարիմ զինակիցներին։

ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչների, այդ թվում Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ Տեր-Պետրոսյանին շնորհավորում և տոները նշում էին նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունների ներկայացուցիչները։
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 996 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/2