վազգենմանուկյանական որոշ ախտանիշներ - 12 Հունվարի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 12 » վազգենմանուկյանական որոշ ախտանիշներ
14:30
վազգենմանուկյանական որոշ ախտանիշներ





«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Վանինե Եղազարյանն իր էջում գրում է.



Նիկոլի մոտ գնալով նկատում եմ վազգենմանուկյանական որոշ ախտանիշներ: Բացատրեմ: Ճիշտ էնպես, ինչպես Մանուկյանն էր մնացել 96 թվի փառքի տակ ու ամբողջ կյանքում չկարողացավ դուրս գալ «կուռքի լոմկայի» տակից, նույն կերպ էլ Նիկոլն է լռվել-մնացել 2008-ի մարտի մեկի մեջ: «Շուրջերկրյա ճամփորդելիս», ընդհատակում, բանտում թե հետո ազատության մեջ (հատկապես ազատության մեջ) Փաշինյանը չկարողացավ ինքն իրեն իջեցնել բարիկադներից ու դուրս գալ ժամանակի մի կետից: Տպավորությունս էնպիսին է` ասես նրա ամեն հաջորդ օրը սկսվում է մարտի 2-ին: Կոնգրեսի համակիրների միջև առաջացած կոնֆլիկտն էլ իր խորքում հենց սրա շուրջ է. սկսե՞լ ամեն օրը մարտի 2-ից, թե՞ հարմարեցնել քաղաքական վարքն ու ամբիցիաները ժամանակի պահանջներին: Նախկինում սրա մասին չէի ասել, բայց անգամ Օսկանյանի դեպքի հետ կապված իր վերաբերմունքն ու թաքուն (կամ անթաքույց) հրճվանքը առաջին հերթին ինձ հիշեցրին Մանուկյանի վարքագիծը հոկտեմբերի 27-ից հետո: Հիմա սա լավ է թե վատ, արդարացված է թե ոչ, թող ամեն մեկն իր համար որոշի: Ես նկարագրեցի էն, ինչ տեսնում ու զգում եմ: Այս առիթով իմ զգացածը տխրություն է ու ափսոսանք: Բայց հուսամ` վիճակը անշրջելի չէ:

Հ.Գ. Գրածիս հիմքում ենթադրվում է, որ Նիկոլի քայլերը սեփական մղումներով են, այլ ոչ` մութ գործարքների արդյունք:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 462 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0