Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 6 » Վենեսուելա
12:58
Վենեսուելա

Այն լրատվամիջոցները, որոնք չեն հայտնել Չավեսի առողջության մասին, կպատժվեն


Վենեսուելայի իշխանությունները մտադիր են պատժել այն լրատվամիջոցներին, ովքեր չեն հաղորդել տեղեկություններ Ուգո Չավեսի առողջական վիճակի մասին, ով քաղցկեղի վիրահատությունից հետո բուժման կուրսեր է անցնում։ Վենեսուելայի Ազգային Հեռահաղորդակցման հանձնաժողովը արդեն հետաքննություն է սկսել երկու ռադիոկայանների և մեկ հեռուստաընկերության դեմ։

Ռադիո և հեռուստատեսային կայանները մեղադրվում են, որ իրենց վերջին լուրերում չեն հաղորդել Ուգո Չավեսի առողջության մասին կառավարական հաղորդագրությունը,- տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Վենեսուելայում գործող ներկայիս օրենսդրությունը  պարտավորեցնում է զանգվածային լրատվամիջոցներին հեռարձակել կառավարության պաշտոնական հաղորդագրությունները։ Այժմ երկու ռադիոկայաններն և La Tele հեռուստաալիքին սպառնում  է տարեկան համախառն եկամուտից 3.4% տուգանք, եթե նրանք չկարողանան արդարանալ:
Կատեգորիա: Միջազգային | Դիտումներ: 930 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 1.0/1