Արշակ Բանուչյան - Հայեր - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Արշակ Բանուչյան



Ծնվել է 1966թ. դեկտեմբերի 24-ին:

Արշակ Բանուչյանը դեռ դպրոցական տարիներից զբաղվել է ընդհատակյա քաղաքական գործունեությամբ եւ 16 տարեկանից հայտնվել է Խորհրդային ՊԱԿ-ի ուշադրության կենտրոնում:

1985 - 1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում,
1987 - 1993թթ. սովորել է  Երեւանի Պետական Համալսարանի  բանասիրական ֆակուլտետում,
1987 - 1988թթ. եղել է «Գոյապայքար» երիտասարդական միության նախագահության անդամ, 
մասնակցել «Մաշտոց» ինքնահրատի թողարկմանը,
1988 - 1991թթ. եղել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ:
1989 - 1992, մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության եւ Լեռնային Ղարաբաղի 
ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը:
1985 – 1998թթ. եղել է Մատենադարանի գիտաշխատող:
1993 - 2000թթ. «ՅՈՒՆԵՍԿՕ»-յի Ակումբների և Ասոցիացիաների Հայկական Դաշնություն» 
նախագահ,
1995 - 2000թթ. «ՅՈՒՆԵՍԿՕ»-յի Ազգային Հանձնաժողովի անդամ,
1995 - 1998թթ. Հայաստանի Հանրապետության Մշակույթի, Երիտասարդության հարցերի եւ 
սպորտի նախարարություն վարչության պետ, փոխնախարար,
1998 - 2001թթ. Մատենադարանի գիտաշխատող, համակարգչային բաժնի տնօրեն,
1998 - 2008, «Մատենադարանի հեռանկարային զարգացման» եւ «Անձեռակերտ 
Մատենադարան» ծրագրերի տնօրեն,
2001 - 2011, «Մատենադարանի Բարեկամներ Բարեգործական Հիմնադրամի» գործադիր 
տնօրեն,
2002 - 2009, Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն,
2007 թվականի մայիս-հունիս ամիսներին Մատենադարնի տնօրենի պաշտոնակատար,
2009 - 2010, Մատենադարանի Հնագրագիտության բաժնի վարիչ:

2008թ. նախագահի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-
Պետրոսյանի՝ Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պատասխանատուն:
24.03.2008-24.07.2008 եղել է քաղբանարկյալ. մարտի 1-ին  շինծու մեղադրանքներով 
ձերբակալվել է եւ 4 ամիս անց հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ ազատ 
արձակվել: Իսկ 7 ամիս անց հարուցված քրեական գործը կարճվել է ապացույցների 
բացակայության հիմքով:


Եղել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ: Մշակույթի, Կրթության եւ գիտության հանձնաժողովների համակարգող:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, ուսումնասիրությունների: Համահեղինակ է Հայ Ազգային Կոնգրեսի՝ Կրթության եւ գիտության զարգացման եւ մշակույթի զարգացման ծրագրերի:
2013 թ ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ։

Ամուսնացած, ունի երկու երեխա:

wŸՀղումներ



Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (18.05.2013)
Դիտումներ: 1060 | Տեգեր: Արշակ Բանուչյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0