Էդուարդ Մանե - Բոլորը - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

Էդուարդ Մանե
Էդուարդ Մանե
ֆր. Édouard Manet
ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից



հունվարի 23 1832 թ. — ապրիլի 30 1883 թ.

 

Կյանքն ու ստեղծագործական ուղին

Ծնվել է Փարիզում 1832 թվականին։ Ապրել է հիմնականում Փարիզում, ուր սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում (1850-1856)։ Ընդօրինակել է իտալական Վերածննդի և 17-րդ դարի վարպետների (Ջորջոնե, Տիցիան, Դիեգո Վելասկես, Ֆրանս Հալս), ինչպես և Ֆրանցիսկո Գոյայի, Էժեն Դելակրուայի ստեղծագործությունները, կրել է նրանց ազդեցությունը։
Վաղ շրջանի աշխատանքներում կերպարների կենսական հավաստիությունը զուգորդված է ռոմանտիկ հոգեվիճակների հետ։ Օգտագործելով և վերաիմաստավորելով հին վարպետների սյուժեներն ու մոտիվները՝ Մանեն ձգտել է լուծել գեղանկարչական նոր խնդիրներ։
Իր արվեստով կանխորոշելով իմպրեսիոնիզմը՝ Մանեն 1860-ական թվականների վերջին մերձեցել է նրա վարպետների հետ և 1870-ականների վերջին անցել պլեներային նկարչության, միաժամանակ իմպրեսիոնիստներին հակառակ, պահպանել է գծանկարի կառուցվածքային պարզությունը։ Մեծ քաղաքի խայտաբղետության մեջ նա ընտրել է առավել բնորոշ իրավիճակներ՝ զուգորդելով գեղանկարչական և հոգեբանական իրավիճակները։
1870-ական թվականներին ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ, գծանկարներ, դիմանկարներ ընդլայնելով այդ ժանրի հնարավորությունները։ Մանեի ստեղծագործությունը ավարտում է 19-րդ դարի ֆրանսիական ռեալիստական արվեստի ավանդույթների կազմավորումը։ Նրա առաջադրած և լուծածա գեղարվեստական խնդիրները շատ բանով կանխորոշել են կերպարվեստի հետեգա պատմական շրջանին բնորոշ որոնումների ուղղվածությունը։

  
Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (23.01.2013)
Դիտումներ: 2435 | Տեգեր: ֆրանսիացիներ, գեղանկարիչներ | - Վարկանիշ -: 5.0/1