Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

Եժի Կավալերովիչ
Եժի Կավալերովիչ 
լեհերեն` Jerzy Kawalerowicz, 
ծագումով հայ լեհական կինոռեժիսոր, դրամատուրգ։


1922, հունվարի 19 - 2007, դեկտեմբերի 27

Ծնվել է Լեհաստանի Գվոզդեց քաղաքում։ Պապերն ապրել են Լվովում և լեհական պետությանը մատուցած ծառայությունների համար համար արժանացել են ասպետական աստիճանի, դրանից էլ առաջացել է նրանց Կավալերով ազգանունը։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կրակովի կինոինստիտուտում, ապա ուսումը շարունակել նույն քաղաքի գեղարվեստների ակադեմիայում։ Նախ աշխատել է որպես ռեժիսորի օգնական, ապա ինքը նկարահանել է ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների, ցուցադրվել աշխարհի շատ երկրնոերում։ 1953-54-ին դասավանդել է Լոձ քաղաքի պետական կինոդպրոցում։ 1955-ին «Կադր» կինոմիավորման գեղարվեստական ղեկավարը։ Արժանացել է լեհական կառավարության պետական մրցանակների։ 

1967-ին իր տիկնոջ` կինոդերասանուհի Լյուցինա Վինիցկայայի հետ այցելել է Հայաստան։
Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (19.01.2013)
Դիտումներ: 1595 | Տեգեր: Կավալերովիչ, լեհեր, կինոռեժիսորներ, ծագումով հայեր | - Վարկանիշ -: 0.0/0