Վլադիմիր Վիսոցկի - Բոլորը - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

Վլադիմիր Վիսոցկի
Վլադիմիր Վիսոցկի 
(ռուսերեն՝ Владимир Семёнович Высоцкий)
ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան

  

հունվարի 25, 1938 – հուլիսի 25, 1980

Վլադիմիր Վիսոցկին չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում և մեծ հետք է թողեց ռուսական մշակույթում։

Վիսոցկին ծնվել է Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ` Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում: Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք:
Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերում: 
1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան: 
Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի:
1970-ին համերգներ է տվել Հայաստանում:
Ամուսնացած է եղել Մարինա Վլադիի հետ:

Կինոդերեր

Ինտերվենցիա
Ծառայում էին երկու ընկեր
Տայգայի տիրակալը
Վտանգավոր հյուրախաղեր
Վատ լավ մարդը
Միակը
Հորիզոնական
Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց
Հանդիպման վայրը փոխել չի կարելի
Փոքրիկ ողբերգություններ

Գրքեր

Հուշարձան: Բանաստեղծ. ժղվ. (հայերեն և ռուսերեն լեզուներով) Թարգմ.`Հ.Սարոյան Եր.: Հեղինակային հրատ., 2007.-400 էջ
Բանաստեղծություններ /Թարգմ.`Հ.Սարոյան Ե.:Արամազդ,1999.-192 էջ

Հայերեն թարգմանություններ

Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (25.01.2013)
Դիտումներ: 625 | Տեգեր: դերասաններ, ռուսներ, երգիչ-կատարողներ | - Վարկանիշ -: 0.0/0