Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Աշոտ Մանուկյան



Ծնվել է 1947 թ.: 

Միջնակարգ կրթությանը զուգահեռ ուսանել է Կիրովականի Ստ. Աղաջանյանի անվան նկարչական 
դպրոցում, ապա ավարտել շինարարական տեխնիկումի «Երկաթբետոնե կոնստրուկցիաներ» 
բաժինը:

1965 թ. ընդգրկվել է «Հայ ազատագրական գաղտնի կազմակերպության» շարքերը եւ ղեկավարել 
այդ կառույցի Կիրովականի մասնաճյուղը: Գաղտնի կազմակերպության գործունեության 
բացահայտումից հետո ձերբակալվել է եւ ենթարկվել տույժի: 

Ծառայել է խորհրդային բանակում։

Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից է, ՀՀՇ անդամ, եղել է Կիրովականի «Ղարաբաղ» 
կոմիտեի անդամ, մասնակցել է հայկական բանակի ձեւավորմանը եւ պաշտպանական 
մարտերին, ստեղծել է ջոկատներ եւ համակարգել դրանց գործունեությունը: 

Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ՝ Կիրովականի քաղխորհրդի պատգամավոր, 
քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ, Լոռու մարզպետարանի «Տրանսպորտ եւ 
ճանապարհաշինություն» վարչության պետ եւ այլն: 

2001 թ. ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալվել է եւ դատապարտվել 4 
տարվա ազատազրկման, սակայն քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներով պատիժը 
պայմանականորեն չի կիրառվել: 

2008 թ. նախագահական ընտրություններում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական 
շտաբի պետը: Նախկին քաղբանտարկյալ է: Եղել է Հայ Ազգային Կոնգրեսի Վանաձորի 
գրասենյակի համակարգողը:

2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ, չորս թոռ:


Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (18.05.2013)
Դիտումներ: 1245 | Տեգեր: Աշոտ Մանուկյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0