Գագիկ Ջհանգիրյան - ՀԱԿ - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Գագիկ Ջհանգիրյան
ռազմա-քաղաքական գործիչ



Ծնվել է 1955թ. ապրիլի 16-ին Արարատում: 

1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: Իրավաբանական գիտությունների թեկնածու: 

1970-1973թթ. «Բարձրշինտրեստ» 6-րդ շինվարչությունում աշխատել է գիշերապահ: 
1977-1990թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի լաբորանտ, 
կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող: 
1990-1997թթ.` ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության 
պետ, նախարարի առաջին տեղակալ: 
1997-2006թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 
2006-2008թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով 
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից: Պաշտպանության, ազգային 
անվտանգության եւ ներքին գործերի մշտական և Պետական-իրավական հարցերի մշտական 
հանձնաժողովների անդամ։ 

2013 թ ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ։

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

wŸՀղումներ

ŸԵլույթներ


Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (23.05.2013)
Դիտումներ: 358 | - Վարկանիշ -: 0.0/0