Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Լևիկ Խաչատրյան



Ծնվել է 1958 թվականին, Ապարանի շրջանի Քասախ գյուղում, մանկավարժների ընտանիքում: 

1975-1980թթ. սովորել է Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության 
մեքենայացման բաժնում: Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է:
Ուսումը ավարտելուն պես աշխատել է Քասախ գյուղում, որպես պետական տնտեսության 
գլխավոր ինժեներ:

1981-ին հրավիրվել է աշխատելու Մոսկվա` «Ռեմդետալ» Համամիութենական 
գիտաարտադրական միավորման  մաշված մեքենամասերի վերականգնման լաբորատորիայում, 
որպես առաջատար ինժեներ:

1984-ին ընդունվել է «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման 
ասպիրանտուրա, որտեղ ուսուցանելու տարիներին կատարած գյուտերից չորսի համար ստացել է 
հեղինակային իրավունքի վկայական և հրապարակել է շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածներ: 
Գիտական աշխատանքի թեմատիկան վերաբերվել է քարքարոտ լեռնալանջերի վարի գութանի 
նախագծմանը, ինչը բավականին ակտուալ խնդիր է Հայաստանի հողերի համար:

1988-ին միացել է համաժողովրդական շարժմանը, որի արդյունքում ստեղծվել են Հայոց 
համազգային շարժման առաջին խմբերն ու կազմակերպությունները: Լ. Խաչատրյանը իր 
համախոհների հետ հիմնադրել է Քասախի և ապա Նաիրիի շրջանային 
կազմակերպությունները`երկար ժամանակ գլխավորելով դրանք: 

1989-ից (ՀՀՇ առաջին համագումար) ՀՀՇ անդամ է, ՀՀՇ բոլոր համագումարների պատվիրակ:
Լ.Խաչատրյանը առաջիններից էր, ով հիմնել է Քասախի ու Նաիրիի շրջանի կամավորական ջոկատները, որոնց հետ մասնակցել է Ոսկեպարի,Երասխավանի և այլ մարտերին:

1991-94թթ գլխավորել է «Հայագրոսպասարկում» Հանրապետական արտադրական 
միավորումը, որը զբաղվում էր գյուղատնտեսության համար անհրաժեշտ վառելիքի, 
սարքավորումների մատակարարմամբ և այլն:

1994-ին նշանակվել է ՀՀ Առևտրի նախարարի պաշտոնում, որը վարել է մինչև ոլորտի 
սեփականաշնորհման արդյուքում նախարարության լուծարումը։

1995-ի հոկտեմբերից ստեղծել և գլխավորել է «Հայհացահատիկ գործակալություն» 
ձեռնարկությունը, որը զբաղվել է հացահատիկի ներկրմամբ։

1995-99թթ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եղել է արտաքին հարաբերությունների 
հանձնաժողովի անդամ։

2006-ից մինչ օրս գլխավորում է «Ապար» ԲԲԸ-ն։

2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ։

Ամուսնացած է, ունի 3 զավակ և 4 թոռնիկ:


Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (18.05.2013)
Դիտումներ: 2300 | Տեգեր: Լևիկ Խաչատրյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0